Հունիսի 1-ից կազմակերպվում են մանկավարժական աշխատողների փոքր խմբերով հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ, յուրաքանչյուր օր 9-10 հոգանոց մանկավարժական խումբ է ներկայանում:Այստեղ ներկայացել էին 2020-2021 ուսումնական տարում կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում կազմակերպչի, ուսուցչի օգնականի, երկարացված օրվա կազմակերպչի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթություն վարելու հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողները :
Հունիսի 15 էլ իմ հերթն էր, հանդիպումը կայացավ Microsoft Teams հարթակում։ Հանդիպման սկզբում տիար Բլեյանը ներկայացրեց հանդիպման ձևաչափը։