
Այսօր օրը շատ 《համեղ 》էր, որովհետև խոհարար պարտեզիկները թխվածք էին պատրատում։
_Ես էլ եմ ուզում խառնել։
_Վա՜յ, ալյուրը համեղ է։
Ինչքա՜ն, հրճվանք ու սեր է իր մեջ պարունակում մեր պարտեզիկների կողմից պատրաստված տրյուֆելները
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Այսօր օրը շատ 《համեղ 》էր, որովհետև խոհարար պարտեզիկները թխվածք էին պատրատում։
_Ես էլ եմ ուզում խառնել։
_Վա՜յ, ալյուրը համեղ է։
Ինչքա՜ն, հրճվանք ու սեր է իր մեջ պարունակում մեր պարտեզիկների կողմից պատրաստված տրյուֆելները
Ահա և ավարտեցինք ձմռան վերջին ամիսը ևս՝ ծեսերով, տոներով, խաղերով: Ամիսը շատ հագեցած անցավ: Դդմածեսի տպավորություններով սկսեցինք նախապատրաստվել Տյառընդառաջին ու Բարեկենդանին՝ ծիսական ատրիբուտներով, ուրախ խոհանոցային գործունեությամբ։ Փետրվարին էր նաև հայ մեծանուն գրող, հրապարակախոս Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը իր արտացոլումը գտավ Թումնայանական ընթերցումներով, տեխնոլոգիական և խոհանոցային գործունեությամբ, զանազան խաղերով։ Թումանյանական օրերի տրամաբանական ավարտը եղավ միմիյանց գրքեր նվիրելը։ Եվ այս ամենը հիմնաքար հանդիսացավ մեր փետրվարյան նախագծերի համար։
Փերվարյան նախագծեր՝
Թումանյանական օրեր
Ծնողական սեմինար՝ 《Լուսանկարելու հմտություններ》։
Ներկայացնում եմ իրականացրած գործունեությունները ըստ փաթեթների։
Տյառընդառաջի և Բարեկենդանի փաթեթ
Ծնողական սեմինար՝《Լուսանկարելու հմտություններ》
Ռոդարիամարզական՝
Համագործակցություն՝
Փետրվարին մեր կատարած գործունեությունները՝ մարզական,բնագիտական, տեխնոլոգիա և խոհանոցային գործունեություն։
Տեառնընդառաջի և Բարեկենդանի ծեսը Քոլեջի նախակրթարանում
Կավագործունեություն
Ծննդյան ծեսեր՝
Դաստիրակի ինքնակրթության կարևոր դրսևորումներից է դադտիրակի օրագիրը, որը երևակայական սահմաններ չունի, որտեղ ամեն մի փոքրիկ մասնիկ կարևորվում և գնահատվում է։
Դաստիրակի օրագիր՝
Ասացվածքներ, օրհնանքներ Լոռվա բարբառով
Ծնողական սեմինարներ՝
Լուսանկարելու հմտություններ
Դաստիրակների սեմինար՝
Երկուշաբթի 22.02
Երեքշաբթի 23.02
Չորեքշաբթի 24.02
Հինգշաբթի 25.02
Ուրբաթ 26.02
Թումանյանական օրորով ոգևորված առավոտյան նախվարժանքը վերածեցինք խաղ֊խառնաշփոթի՝ պարանքաշոցի, պարանցատկոցի, մուկ ու կատու, թռչկոտել, ցատկել, սողալ և այսպես շարունակ։
Այսօր պարտեզիկների հետ կոճակներով պատրաստում էինք տոհմածառ։
_Կապույտը ամպիկն է։
_ Վարդագույնը մայրիկն է։
_Ես ուզում եմ իմ հայրիկը մեծ կապույտ լինի,_ ասաց Դավիթը։
_Կանաչը՝ քույրիկը։
_Բա փիսի՜կը, շունի՜կը,_բացքկանչեց Մարիան։
_Գիտե՞ս, ես մեծ քույրիկ ունեմ,_ժպտալով ասաց Արմինան։
Խենթանալ կարելի է…
Յուրաքանչյուր ամսվա երկուշաբթի և հինգշաբթի օրերը դաստիրակների սեմինարների օրն է՝ պարի սեմինար և թատրոնի սեմինար։
Այսօր պարտեզիկներն պատմեցինք Հ.Թումանյանի 《Ծիտը》հեքիաթը, հոտո պատրաստոցինք լոշիկը։ Պարտեզիկները շատ ոգևորված էին՝
_Գու՜նդ անեմ, գու՜նդ անեմ, գունդ անեմ։
_Գու՜նդ գցեմ, գու՜նդ գցեմ, գունդ գցեմ…