6 տարեկանների հետ պատրաստում եմ իրականացնել «Իմ թաղարը» նախագիծը։
Նախատեսում եմ երեխաների հետ միասին տիկին Շողիկից ձեռք բերել բույսեր, ավելի ճիշտ բույսերի կտրոններ և դնել ջրի մեջ։ Երբ կտրոնները կսկսեն արմատակալել մենք կտեղադևենք մեր իսկ կողմից պատրաստված թաղարների մեջ։ Աշխատելու ենք առաջին դասարանի երկարացված օրվաերեխաների հետ
Նախագծի տևողությունը՝
Հիմնականում 1 ամիս, տեսչական աշխատանքները ամբողջ տարի:
Նպատակը
1. Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ աճեցնել և խնամել թաղարային բույսեր
2. Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը:
3. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը:
4. Ունենալով սեփական թաղար աճեցնել բույսը կտրոնից և հետևել արմատակալման ընթացքին։ Այնուհետև անհրաժեշտ է բույսը տնկել իր իսկ անհատական թաղարի մեջ (հողով) և հետևել նրա աճմանը:
Արդյունքում
1. Մեր խմբասենյակում կունենանք սեփական ձեռքերով աճեցրած թաղարով բույսեր։
2. Հոգատար անհատի ձևավորում, ով տիրապետում է բույսերի բազմացման և խնամքի ամբողջ աշխատանքին
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:
Նախագիծը իրականացնելու համար
1. Ձեռք բերել միանման թաղարներ
2. Թաղարի վրա անել նշումներ, կամ աշխատանքային գործընթացի ժամանակ արված նկար փակցնել 3. Սահմանել մշտական տեսչություն արդյունքներին հետևելու համար։