2_4տարեկանների նախակրթարան

Ատամների խնամք

Շարունակելով ատամհատիկային տրամադրությունները պարտեզիկների հետ իրականացրեցինք ատամների խնամքին վերաբերվող գործունեություն։ Որտեղ պարտեզիկները ծանոթացան խնամքի պարագաների հետ, ինչպես նաև կիրառեցին գործունեության մեջ։ Կարծում եմ մեզ մոտ դա ստացվեց։

2_4տարեկանների նախակրթարան

Աղանկարչություն

Ատամհատիկին ընդառաջ պարտեզիկների հետ իրականացրեցինք աղանկարչություն։ Այստեղ փորձում էինք ստանալ ատամիկներ, իսկ պարտեզիկները պատմում էին ատամների խնամքի իրենց տարբերակը։ Շատ զվարճալի էր

Без рубрики

Երկարացված օրվա կազմակերպիչից դեպի նախակրթարան

Ողջույն։ Ես Ամիրյան Արմենուհիս կրթահամալիրում արդեն երկրոդ տարին է ինչ աշխատում եմ։ 2019_2020թվականների ուստարում ես աշխատում էի որպես երկարացված օրվա կազմակերպիչ, իսկ այս 2020֊2021֊ին աշնանը տեղափոխվեցի նախակրթարն՝ 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ։

Առաջին հայացքից իրարից հեռու գտնվող աշխարհներ, որ ինձ վախեցնում էր, բայց որոշումս կայացրել էի՝ առաջ դեպի պարտեզիկների աշխարհ։ Եթե նախկինում աշխատում ես դպրոցական տարիքի երեխաների հետ, որոնք տիրապետում են խոսքի, որոշակիորեն ձևավորված է իրենց պատկերացումը շրջակա միջավայրի վերաբերյալ՝ իրերին տալով իրենց անունները,կարողանում են տարբերել 《օգտակարը և վնասակարը》, ապա այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ փոքրիկներ են, որոնց մի մասի մոտ նոր նոր է զարգանում խոսքը, ոհմանք փորձում են հաղթահարել կապվածությունը մայրիկ, հայրիկի հետ, որոնք լինելով անհատներ չգիտակցելով ինչ է ընկերությունը դառնում են ընկեր։

Այստեղ դու գիտակցում ես,որ մենք յուրաքանչյուր մանկավարժ դաստիրակ ամեն ինչի հիմքն ենք դնում, վերածվում ենք ուսուցիչ-մայրիկի, որ իր առաջ դնում է հետևյալ խնդիրներն ու նպատակները

Խոսքի զարգացում, որը շատ կարևոր է լիարժեք անհատականության ձևավորման, շրջապատի հետ հաղորդակցման համար։

Մտավոր դաստիրակություն՝ զարգացնել ուշադրություն, հիշողություն, խոսքային լսողություն, կողմնորոշվել շրջապատում

Ֆիզիկական դաստիրակություն՝ այստեղ հիմնական խնդիրը դրվում է վարժությունների(մարմնամարզություն, ցատկ, գլուխկոնծի և այլն), ամենօրյա շարժունակության կիրառում։ Արդյունքում կոփում, ճիշտ կեցվածք, որոնք շատ կարևոր են մտավոր զարգացման համար։ Այստեղ առաջնորդվում եմ 《Առողջ մարմնում առողջ հոգի》գաղափարով։

Առաջին անգամ երբ ոտք դրեցի նախակրթարան ու դեռ չգիտեի թե ինչից սկսեմ հանկարծ մոտեցավ մի փոքրիկ ու ասաց. 《Գիտես քեզ սիրում եմ》։ Հուզմուքից սիրտս թրթռաց, ես նախկինում նման ապրումներ չեմ ունեցել։ Երբ գիտակցում ես, որ փոքրիկներին չպիտի տխրեցնես, չէ որ նրանց աչքերում կա մեծ հեքիաթային աշխարհ։

Ինձ համար շատ կարևոր էր սեմինար-պարապմունքները, որոնք նախօրոք կազմակերպված էր դաստիրակների համար։ Այստեղ մինչ սեմինարի սկսվելը կատարվում է 《փորձի փոխանակում》՝ խոսում ենք գործունեություններից, նախագծերից։ Լսելով, դիտելով ավելի խորն ես պատկերացնում թե քեզանից ինչ է պահանջվում։Ինչպես նաև նշեմ հեռավար սեմինար-քննարկումները, որոնց շնորհիվ ավելի հստակ ես պատկերացնում հետագա անելիքները։

Ես այս աշխատանքում շատ եմ կարևորում զրույցը, իմ կարծիքով յուրաքանչյուր մակավարժ պետք է խոսի ,զրուցի երեխաների հետ, անկախ նրան տարիքից։ Իսկ նախակրթարանում զրույցը նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը։ Իսկ ինչ է հարկավոր որպեսզի փոքրիկը խոսի ՝ իհարկե վստահություն, ջերմ մթնոլորտ։ Այստեղ օգնության են գալիս տարբեր խաղիկները, թատրոն ներկայացումները։ Երբեմն ուղակի նստում ենք և խոսում ինչ֊որ բանից, ավելի ճիշտ մի բան ասում եմ ու լռում։ Ու բացվում է բլբլիկների մի աշխարհ … Արդյունքում մենք փոքրիկ քայլերով գնում ենք առաջ։

Նախակրթարանում ժամանակը շատ է, միայն պետք է ստեղծագործես, հորինես, ինքդ վերածվես մանկան, չէ որ մանուկերի աշարհը շատ մեծ է, հեքիաթային։

Առաջին հայացքից հեշտ թվացող, բայց շատ պարտավորեցնող և պատասխանատու աշխատանք։ Իմ կարծիքով եթե յուրաքանչյուր մանկվարժ-դաստիրակ առաջնորդվի այս կետերի թեկուզ կիսով չափ կատարման, ապա կարող եմ ասել, որ մենք կրթում ու դադտիրակում ենք ճիշտ սերունդ։

Դաստիրակի օրագիր

Ընկերուհիները

Ինչ տարիքի երեխա էլ որ լինի, միշտ իրեն համար ընկեր է գտնում։ Նույնը կարելի է ասել նախակրթարանի սաների մասին, որոնք չնայած իրենց շատ փոքրիկ լինելուն գտնում են ընկերներ, խաղում, խոսում բլբլացնելով։ Ահա ներկայացնեմ Արմինային և Էվային։

Արմինա

Առաջին հայացքից, երբ նայում ես աղջիկերին, քեզ թվում է փոքրիկներ են, որոնք նույնիսկ լիարժեք չեն խոսում, նրանց պետք է խնամես, օգնես։ Բայց դու մի ասա աղջիկները ընկերուհիներ են։

Ամեն առավոտ աղջիկերից ով շուտ է գալիս անպայման ինձանից հարցնում է, թե երբ է գալու իր ընկերը։ Բայց ամենախենթանալունը բարալիկ, անուշիկ թոթովանքն է.

_Ընկեյ Այմինե Էվուկը չկա՞………

Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամիսը կրթահամալիրում ծիսական, տոնական ամիս է։ Նոյեմբերին է, որ նշում ենք Սեբաստացու օրերը, իրագործում ենք տարբեր, հետաքրքիր նախագծեր, անհամբեր սպասում թթվի, լավաշի, գինու ու հարիսայի համտեսին։ Այս տարվա «Սեբաստացու օրեր»֊ը մի քիչ տարբերվեց մյուս տարիների ծեսից՝ իրականացրեցինք «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառք, որտեղ ներկայացված էին նաև պարտեզիկների ու մայրիկների աշխատանքները՝ համեղ թթուգինիթխիկներ, չրեր, մայրիկների արհեստանոցի աշխատանքները և ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հետաքրքիր նախագիծ էր նաև մեր ,,Շրջիկ թատրոն,, նախագիծը, որը սկսեց զարգանալ Քոլեջի նախակրթարանի խմբերում և հուսանք կզարգանա նաև ընտանիքներում։

  • Նախագծեր

Նոյեմբեր ամսվա նախագիծ
Շրջիկ թատրոն ֊ Նախագիծ
Ծնողական արհեստանոց֊նախագիծ

  • Փաթեթներ

Ռոդարիական շաբաթվա փաթեթ

Քոլեջ֊պարտեզի «Շրջիկ թատրոնը»

Հարիսայի ծեսը Քոլեջի նախակրթարանում

  • Այլընտրանքային նկարչություն, տեխնոլոգիա

Գրտնականկարչություն

Հատիկանկարչություն

Աղանկարչություն

Հեքիաթների աշխարհում

Հեքիաթային գոգնոց

Կավագործություն ,,Սևուկ ուլիկը,,

Խնոցի֊հարոցի

  • Բնագիտական փորձ

Փուչիկով, քացախով ու սոդայով փորձ

Ուսումնասիրում ենք ցորենը

Կտրոնների տնկում, բույսերի խնամք

  • Ուրախ խոհանոց

Գաթաթխիկ

Ցուցադրություն֊վաճառքի թխիկները

Պատրաստում ենք համեղ փոխինձ

  • Հեքիաթներ, ասիկներ

Սևուկ ուլիկ

Պապն ու շաղգամը

Ճամփորդները

Խնոցի֊հարոցի

  • Երգ, երաժշտություն

Քնի ծես, խաղաղ քուն

Երգուսուցում

  • Խաղարան

Հեծանվավարություն

Զբոսանք

Ծնողների պահարանը

Պարտեզիկների առևտուրը

Ոտիկ, թաթիկ, ցատկեցի՜նք

Շնչառական խաղ֊Տաք թեյ

  • Ծնողական ակումբ

Մայրիկների արհեստանոց

Ես սեբաստացի եմ

Հարիսայի հրավեր

  • Դաստիարակի օրագիր

Պարտեզիկի բառարան

Մի քիչ տխուր

  • Սեմինարներ

Արմենուհի Ամիրյան Գինեգործության սեմինար

Էլյա Գրիգորյան֊ մասնակցել եմ պարի հինգ սեմինար֊պարապմունքի և շրջիկ թատրոնի աշխատանքների իրականացման վեց հանդիպման։

2_4տարեկանների նախակրթարան

Ճաշացանկ

  • Երկուշաբթի՝ 30.11

Նախաճաշ՝ Միրգ, ձվածեղ, պանիր, թեյ, հաց

Ճաշ՝ Կաղամբ, հավով, բլղուրով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ՝ Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն

  • Երեքշաբթի 01. 12

Նախաճաշ՝ Միրգ, բրինձով փլավ, հաց, պանիր

Ճաշ՝ Թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց

Ետճաշիկ՝ կոմպոտ, բիսկվիթ, ջեմ, հաց

  • Չորեքշաբթի 02.12

Նախաճաշ՝ Միրգ, մաննի, պանիր, հաց

Ճաշ՝ Կաղամբ, գազար, ոսպով, մսով ապուր, հաց

Ետճաշիկ՝ Մածուն, պանիր, թխվածքաբլիթ, հաց

  • Հինգշաբթի՝ 03.12

Նախաճաշ՝ Միրգ, հերկուլես, հալվա, պանիր, թեյ, հաց

Ճաշ՝ Գազար, հավով, բրնձով ապուր, հաց,

Ետճաշիկ՝ Պանիր, մածուն, թթվասեր, վերմիշելով փլավ, հաց

  • Ուրբաթ՝ 04.12

Նախաճաշ՝ Միրգ, բիսկվիթ, պանիր, թեյ, հաց

Ճաշ՝ Հաց, կարտոֆիլով պյուրե, պանիր, հաց

Ետճաշիկ՝ Շոկոլադ, սպաս, թխվածքաբլիթ, հաց

2_4տարեկանների նախակրթարան

Դեկտեմբեր ամսվա նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային պարտեզի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

30.11-4.12֊Ատամհատիկի շաբաթ

  • Համագործակցություն Աննա Օհանյանի հետ:
  • Սկսում ենք Ամանորյա օրացույցի պատրաստման աշխատանքները:
  • Պատրաստում ենք ատամ դիմակներ, նկարում ենք ուրախ ատամիկներ։
  • Ատամների խնամք, ինչն է օգտակար, ինչը վնասակար ատամների համար։ Բլբլում են քոլեջիկները:
  • Խաղ՝ ինչպես մաքրել ատամները։

7.12-11.12֊ Այլընտրանքային նկարչության և տեխնոլոգիական աշխատանքների շաբաթ։

e07c077f98fc85f1d1807ad7fa986de22147335840327987094.jpg
bfd45df98914e285c9f486691070e6623266023343109680211.jpg
c885f3507136b9828436d8bc4e3702e64822350997799721218.jpg
ddda9f833b97c6394f1a986db823da2d4876013419353924899.jpg
12d802ed0ee7b85f9414be463dbec8828333330669593789651.jpg
20201129_2127092307079685359630369.jpg
20201129_2127222905227011514741053.jpg
20201129_2128309010052209566152003.jpg
  • Փայտից տոնածառի խաղալիքներ
  • Բացիկներ
  • Ամանորյա նվեր փոքրիկ թաղարներ
  • Գեղեցիկ մոմակալներ:

14.12-18.12 ֊Ամանորյա խոհանոցային գործունեության շաբաթ։

20191219_15042616801643303650169225997785537184599745.jpg
snegoviki3023667322772836078.jpg
4-3343791219250358345.jpg
snowman_vkusnoeda3777475773794279393.jpg
  • Աղանձ
  • Ամանորյա աղցաններ
  • Պասուց տոլմա
  • Ամանորյա թխվածքաբլիթներ
  • Ընկույզով սուջուխ:

21.12-25.12- Ծիսական ամանորյա շաբաթ:

gata23525774547516749747.jpg
screenshot_20201129-231411_chrome4665657498199221235.jpg
screenshot_20201129-230914_youtube7020294533932954315.jpg
screenshot_20201129-230838_youtube149527304227763098.jpg
  • Չարխափան
  • Ամանորյա բարեմաղթանքների ծիսական ծառ
  • Թխում ենք ասիլ վասիլ թխվածքաբլիթներ,կոճակով գաթա:
  • Նամակ Ձմեռ պապիկին:

Ամսվա մեջ նախատեսվում է նաև ծնողական հավաք:

Ամսվա ընթացքում կձևավորենք խմբասենյակը:

Ամսվա երգեր՝ Փաթ-փաթ փաթիլներ…»,«Համով-հոտով տոնածառ», «Տոնածառ ջան տոնածառ», «Հաց կթխեմ գարի ա»,«Բասեն բարի»«Զար զնգը»

Ամսվա բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, «Արի-արի ձմեռ պապի»