Без рубрики

Աշնանային պարտեզ՝ տեղեկանք

Արմենուհի Ամիրյան

2020 Աշնանային պարտեզ(սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր) աշխատել եմ կրթահամալիրի քոլեջ֊ պարտեզում դաստիարակի օգնական։

Ուսումնական բլոգ՝ Արմենուհի Ամիրյանի բլոգ

  1. 2020֊2021 ուստարվա նախակրթարանի կարգեր
  2. 2020֊2021 ուստարվա նախակրթարանի օրացույց
  3. 2-4 տարեկանների ուսումնառության պայմանագիր
  4. Արտակարգ աշնանային պարտեզ
  5. Սեպտեմբեր֊նոյեմբեր ամիսների հաշվետվություն

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

6.Սեպտեմբեր֊նոյեմբեր աշխատանքայի նախագծեր

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

7.Ընտանեկան առցանց նախագծերի ամփոփում

•Սեպտեմբեր

•Հոկտեմբեր

•Նոյեմբեր

8.Նախակրթարանի ծեսերն ու նախագծերը

Լավաշթխիկի ծես

Խաղողածես

Թթուդրիկի ծես

Սեբաստացու օրեր, Հարիսայի ծես

Ռոդարիական օրեր

Նոր սեբաստացիներ

9.Հրապարակում բլոգում ըստ ամիսների(բլոգային ցուցիչ թվերով)

Սեպտեմբեր 69 դիտում, 25այց,3 հրապարակում

Հոկտեմբեր 80 դիտում, 41այց, 15 հրապարակում

Նոյեմբեր163 դիտում, 75այց, 18 հրապարակում

10.Սեմինար, ինքնակրթություն

Դաստիարակի օրագիր

Մարզական սեմինար

Գինեգործության սեմինար

Ազգային պարեր

Ճամփորդություն

Առաջին բուժօգնություն

Բլոգավարություն

12. Սեպտեմբեր֊նոյեմբեր ամիսների մշակում հոդված

Երկարացված օրվա կազմակերպիչից նախակրթարան

13. Սաների թիվը՝ 26 հոգի

Դաստիրակի օրագիր

Արտյոմը խոսեց հայերեն

Մեր Արտյոմը, որը ազգությամբ ռուս է՝ խոսում է ռուսերեն։ Խաղում է, շփվում ընկերների հետ նույնպես ռուսերեն։ Այսօր ճաշի ժամին, երբ նա նստած էր սեղանի մոտ հայերենով կանչեց իր ընկերոջը՝ Կարենին.

_Կարեն մոտեցիր սեղանի։

2_4տարեկանների նախակրթարան

Ամանորի ծես

Անցկացման վայրը՝ Քոլեջ պարտեզ, նախակրթարան 2-4 տարեկանների խումբ:

Սկիզբը՝ Դեկտեմբերի 28, Ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝ Քոլեջ պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ:

Ծեսի ընթացք

Երաժշտական փոքրիկ կատարումներով սկսում ենք ծեսը։ Նախօրոք տարբեր տարաների, պլաստմասե շշերի մեջ ընկույզներ ենք լցնում, փայտե գդալներով, շրխկաններով երգում ենք երգերը։

Խաղային ասիկներ, շուտասելուկներ՝ ծափերով, խաղերով, ընթացքն արագացնելով և դանդաղեցնելով։

  • Ղու֊ղու֊ղու, ա֊ղու֊ղու,

Նակ֊նակ֊նակ, ա֊ղու֊նակ։

  • Չա֊չա֊չա, կա֊չա֊չա,

Ղակ֊ղակ֊ղակ, կա֊չա֊ղակ։

Ծիսական խաղ։

Երեխաները չարխափաններով, շրխկաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով
շրխկացնում և աղմկում են: Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:
Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ):

Բարեմաղթանքների զամբյուղը։

Ծնողները զամբյուղի միջից վերցնում են համարակալված ծրարիկները և ընթերցում բարեմաղթանքները։

  1. Սարերի կարմիր լալեն եմ, բարով եկար, հազար բարի։
  2. Իմ մոր մինուճար բալեն եմ, խերով եկար, թազա տարի:
  3. Թասը լցնեմ կարմիր գինով, բարով եկար, հազար բարի։
  4. Փլավ բերեմ ոսկե սինով, խերով եկար, թազա տարի:
  5. Ամբարս լցնեմ բերք ու բարի, բարով եկար, հազար բարի։
  6. Ալյուր, ցորեն, հաճար, գարի, խերով եկար, թազա տարի։
  7. Ձեր տուն մտնի հազար բարի, հաճար, ցորեն, կորեկ, գարի։
  8. Լիքը խորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք։
  9. Կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք` լիքը տնով:
  10. Ահա եկավ Նոր տարի, հետը բերավ նոր բարի։
  11. Մանր տղոց ուրախ օր, բարի զավակ հորն ու մոր:
  12. Հինը գնաց, նորը կուգա, հինը ուրախ ճանապարհեք։
  13. Առատ տարի, բերքը` բարի:
  14. Սարերի կարմիր լալեն եմ, բարով եկար, հազար բարի։
  15. Իմ մոր մինուճար բալեն եմ, խերով եկար, թազա տարի։
  16. Թասը լցնեմ կարմիր գինով, բարով եկար, հազար բարի։
  17. Փլավ բերեմ ոսկե սինով, խերով եկար, թազա տարի:
  18. Ամբարս լցնեմ բերք ու բարի, բարով եկար, հազար բարի։
  19. Ալյուր, ցորեն, հաճար, գարի, խերով եկար, թազա տարի։
  20. Ձեր տուն մտնի հազար բարի, հաճար, ցորեն, կորեկ, գարի։
  21. Լիքը խորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք։
  22. Կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք` լիքը տնով:
  23. Ահա եկավ Նոր տարի, հետը բերավ նոր բարի։
  24. Մանր տղոց ուրախ օր, բարի զավակ հորն ու մոր:
  25. Հինը գնաց, նորը կուգա, հինը ուրախ ճանապարհեք։
  26. Առատ տարի, բերքը` բարի:

Ծեսի մարզական, խաղային մասը։

  • Գտի՛ր բալիկին՝ Մասնակիցները թաշկինակով կապում են աչքերը և նստած երեխաներից գտնում են իրենց երեխային
  • Կերակրի՛ր մայրիկին՝ մայրիկները նստում են աթոռներին, իսկ երեխաները թաշկինակով կապած աչքերով մայրիկներին են կերակրում(թթվասեր, ընկույզով շարոցի խույս(շփոթ), մուրաբա)
  • Ռոդարիական օղակ .Գլխավոր պայմանն է՝ անցնել օղակի միջով առանց ձեռքը թողնելու

Ծիսական խոհանոց

Ծեսի հաջորդ հատվածը խոհարարական է։ Մայրիկների հետ պատրաստում ենք ընկույզով շարոցի (սուջուխի) այլ տարբերակ։ Մաքրած կլորիկ ընկույզներից թել ենք կախում և հատիկ֊հատիկ ընկղմում շփոթի մեջ։ Նախապես պատրաստած մեխերով փայտի վրա կախում, թողնում չորանալու։ Արդյունքում ստացվում են կլորիկ սուջուխ֊կոնֆետիկներ, որոնք երեխաները կհամտեսեն տոներից հետո։

Մնաց՝ ամենակարևորը…

Մինչ մայրիկներն ու բալիկները զբաղված են խոհարարական գործունեությամբ, Ձմեռ պապիկը միջանցքում գեղեցիկ դասավորում է պարտեզիկների նվերների ու թաքնվում։

2_4տարեկանների նախակրթարան

Նամակ Ձմեռ Պապիկին

Այսօր պարտեզիկները իրենց նամակը ուղարկեցին Ձմեռ Պապիկին։

Ամեն մեկը բացեց ծրարը և բանավոր ցանկությունը փոխանցեց, հետո նամակները կապոց արեցինք, ամրացրեցինք փուչիկներին և բաց թողեցինք։ Դուք միայն տեսնեիք մեր պարտեզիկների ուրախությունն ու քրքիջը։

2_4տարեկանների նախակրթարան

Ճաշացանկ

14․12 Երկուշաբթի

Նախաճաշ՝

միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ

կաղամբ, հավով, վերմիշելով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

աղցան, տապակած կարտոֆիլ ջեռոցում, հաց, շոկոլադ

15․12 Երեքշաբթի

Նախաճաշ

միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց

Ետճաշիկ

կոմպոտ, բիսկվիթ, ջեմ, հաց

16․12 Չորեքշաբթի

Նախաճաշ

միրգ, մաննի, պանիր, հաց

Ճաշ

կաղամբ, գազար, ոսպով, մսով ապուր, հաց

Ետճաշիկ

մածուն, պանիր, թխվածքաբլիթ, հաց

17․12 Հինգշաբթի

Նախաճաշ

միրգ, հերկուլես, հալվա, պանիր, թեյ, հաց

Ճաշ

գազար, հավով, բրնձով ապուր, հաց

Ետճաշիկ

մածուն, թթվասեր, վերմիշելով փլավ, պանիր, հաց

18․12 Ուրբաթ

Նախաճաշ

միրգ, բիսկվիթ, թեյ, պանիր, հաց

Ճաշ

աղցան, կարտոֆիլով պյուրե, պանիր, հաց

Ետճաշիկ

շոկոլադ, սպաս, թխվածքաբլիթ, հաց

Поделиться ссылкой:

2_4տարեկանների նախակրթարան

Ամանորյա ծրարներ

Ամանորի հեքիաթի սպասումի հիմնական մասն է կազմում Ձմեռ Պապիկին ուղղված նամակը։ Այսօր պարտեզիկների հետ որոշեցինք պատրաստել ծրարներ։ Մեծ էր պարտեզիկների ոգևորությունը, այս ամենը տեսնելով, դու ինքդ ես վերածվում մանկան…

2_4տարեկանների նախակրթարան

Ատամհատիկի ծես

Ամեն տարի դեկտեմբերի 10 -ին կրթահամալիրը նշում է Ատամհատիկը։Ես առաջին անգամ էի մասնակցում ծեսին և շատ տպավորված էի։Ծեսին մասնակցում էին նախակրթարանի դաստիարակները, ֆիզարձակուրդում գտնվող աշխատողները իրենց փոքրիկների հետ, դպրոցների ղեկավարները և Տիար Բլեյանը։Ծեսը սկսվեց պատարագով ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում, այնուհետև շարունակվեց Քոլեջում։ Շատ հավես էր։

2_4տարեկանների նախակրթարան

Այլընտրանքային տանածառ

Այսօր պարտեզիկներ հետ փորձեցինք պատրաստել տոնածառ, որը մի քիչ տարբերվելու էր սովորականից։ Իսկ ի՞նչ է մեզ հարկավոր, իհարկե վառ երևակայություն, ուրիշ ոչինչ։ Կարծում եմ դա մեզ մոտ ստացվեց։

2_4տարեկանների նախակրթարան

Ճաշացանկ

130718703_759833774876536_6114031825375794015_n

Երկուշաբթի

Նախաճաշ

միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

շոգեխաշած բազուկ, հավով, մակարոնով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

կոմպոտ, թխ․ զեբր, հաց, հալվա

Երեքշաբթի

Նախաճաշ

միրգ, թխվածքաբլիթ, թեյ, հաց, պանիր, կարագ ջեմ

Ճաշ

պանիր, գազար, մսով, կարտոֆիլով սոուզ, հաց

Ետճաշիկ

աղցան, ոսպով, բրնձով փլավ, հաց

Չորեքշաբթի

Նախաճաշ

միրգ, կաթնաշոռով գաթա, պանիր, կակաո, հաց

Ճաշ

վերմիշելով փլավ, մածուն, թթվասեր, հաց

Ետճաշիկ

գազար, հավով, բրնձով ապուր, հաց, պանիր

Հինգշաբթի

Նախաճաշ

միրգ, ձու, թեյ, պանիր, կարագ, հաց

Ճաշ

թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց

Ետճաշիկ

գազար, հնդկաձավարով փձլավ, հաց, մածուն

Ուրբաթ

Նախաճաշ

միրգ, բիսկվիթ, պանիր, կակաո, հաց

Ճաշ

գազար, մսով, ոսպով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

աղցան, կարտոֆիլով պյուրե,  հաց