Դաստիրակի օրագիր

Խրթխրթան կոնֆետներ

Այսօր երբ պատրաստվում էինք քնելու,Անրին մոտեցավ ու ասաց.

_Ընկեր Արմինե կուզես քեզ կոնֆետ բերեմ ուտես։

_Դու ուզու՞մ ես,_հարցրեցի ես։

_ Հա, բայց խրթխրթաններից չէ, են փափուկներից, ես սիրում եմ։

2_4տարեկանների նախակրթարան

Աքլորակռիվ, գոմշակռիվ

Այսօր պարտեզիկների հետ խաղացինք ազգային խաղիկներ՝ Աքլորակռիվ և Մայր հավիկը։ Կանոնները պարտեզիկների համար շատ պարզ էր ու հասկանալի, իսկ խաղը՝ ոգևորիչ ու զվարճալի։ Մանրամասը տեսանյութում

Գոմշակռիվ՝

2_4տարեկանների նախակրթարան

Ճաշացանկ

Երկուշաբթի 11.01

  • Նախաճաշ՝ միրգ`խնձոր, նարինջ, պանիր, հաց, ձու, կարագ, թեյ
  • Ճաշ` պանիր, կաղամբ, հավով բրնձով ապուր, հաց
  • հետճաշիկ՝ մածուն, թթվասեր, վերմիշելով փլավ, հաց

Երեքշաբթի 12.01

  • Նախաճաշ՝ միրգ՝ խնձոր, նարինջ, կակաո, բիսկվիթ, պանիր, հաց
  • Ճաշ՝ մսով բորշ, թթվասեր, հաց, պանիր
  • Հետճաշիկ՝ աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց

Չորեքշաբթի 13.01

  • Նախաճաշ՝ միրգ՝ բանան խնձոր, հերկուլես, հալվա, պանիր, հաց
  • Ճաշ՝ կաղամբ, գազար, մսով, ոսպով ապուր, հաց
  • Հետճաշիկ՝ մածուն, թխվածքաբլիթ, հաց, պանիր

Հինգշաբթի 14.01

  • Նախաճաշ՝ միրգ՝ մանդարին, բանան, բրնձով շիլա, պանիր, հաց,
  • Ճաշ՝ մսով կարտոֆիլովսոուզ, գազար, հաց
  • Հետճաշիկ՝ մածուն, թթվասեր, թխ․ զեբրա, հաց, պանիր

Ուրբաթ 15.01

  • Նախաճաշ՝ միրգ՝ բանան, նարինջ, մաննի, թեյ, պանիր, հաց
  • Ճաշ՝ աղցան, վերմիշելով փլավ, հաց, մածուն, շոգեխաշած միս
  • Հետճաշիկ՝ սպաս, շոկոլադ, հաց, պանիր

Նախագծեր

Ազգային խաղեր

Մասնակիցները՝ 2-4 տարեկաններ

Տևողությունը՝ հունվարի 11-31

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային խաղերի իրականացում
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ազգային մշակույթի, խաղերի յուրացում
  • համագործակցային կարողությունների զարգացում

Ընկուզախաղեր

Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:

Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Կարմիր կոճակ

Կարմիր կոճակ Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. — Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Անհաղթ աքլորը

Անհաղթ աքլորը Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են. Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք, Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում: Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է. -Ո՞վ է խփողը: Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

2_4տարեկանների նախակրթարան

Հունվար ամսվա նախագիծ

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30 — Նախաճաշ
  • 11:00-12:00 — Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00 — Ճաշ
  • 15:30-16:00 — Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:

Ձմեռային պարտեզ֊ Դեկտեմբեր, Հունվար, փետրվար ամիսների օրացույց

  • Ամսվա հեքիաթը ֊ Սուտասանը
  • Ամսվա բանաստեղծություն, հաշվերգ֊ Փիսիկի գանգատըՓիսոն***Ըստում, ընդում, Դեղին դդում,
    Գցեմ, բռնեմ,վԳտնեմ ուտեմ,
    Պապոնց տանը տիտիկ անեմ:***Կոպալ, կոպալ, Իփլի կոպալ,
    Հերասա, Մերասա,
    Մերսա թալեց, Դուս թալեց:
  • Ամսվա երգեր֊ Գնացեք տեսեքՀե՜յ ջան, ղափամա, Տիտոխիկ
  • Ամսվա ազգային խաղերը֊ <<Աչքկապուկ>>, ընկուզախաղեր, <<Մամի֊մամի>> և <<Մատ է, մատ է, քանի մատ է>> մատիկախաղերը։
  • Ամսվա բակային խաղերը֊ ձյան առկայության դեպքում՝ ձնախաղեր, ձնաթաթախ գլորիկներ, ձնագնդի, ձյունե քաղաք։
  • Ամսվա ընթացքում իրականացվելու է֊ Ղափամայի ծես, Ազգագրության փառատոն, Դիջիթեք 2021
  • Ընտանեկան նախագիծ֊ գերդաստան, տոհմածառ, ընտանիք, բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ, առածներ, ասացվածքներ, ազգային խոհանոց։

11.01 ֊15.01

  • Ազգային խաղեր՝ աչքկապուկ, ընկուզախաղեր։
  • Սառեցնում ենք ջուրը տարբեր առարկաների մեջ, հետո ուսումնասիրում, հետևում թե ինչպես է սառույցը հալվում։
  • Ազգային, տարազային տիկնիկների պատրաստում
  • Մարզական խաղեր՝ ցատկ բարձրությունից, գլուխկոնծի
  • Շնչառական խաղ՝ ձողիկով, ձեռնոցով ու բաժակով

18.01 ֊ 22.01

  • Մարզական օր՝ հեծանվավարություն, վազք, ցատկ,
  • Ազգային խոհանոց֊ թխում ենք համեղ նազուկ
  • Ուսումնասիրում ենք սառույցը ՝ մատիկներով, խոշորացույցով։
  • Այլընտրանքային նկարչություն սառույցի վրա։
  • Դդմագլորներ
  • Դդմակերպարներ

25.01 ֊30.01

  • Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք թղթե դդումներ, ձևավորում ենք խմբասենյակը
  • Պատրաստում ենք դդում կրծքազարդեր
  • Դդմե դիմակների շքերթ
  • Դդմամարզումներ
  • Համտեսում ենք համեղ դդումը, դդումի միջուկով կարկանդակ ենք պատրաստում Ղափամայի ծեսի հյուրասիրության համար։

Սեմինարներ

11.01 ֊ պարի սեմինար

18.01 ֊ պարի սեմինար

25.01֊ պարի սեմինար

19.01 ֊ <<Բարբառներ>> ակումբի շրջանակներում <<Բարբառով հեքիաթի ընթերցում>> Քոլեջի 5 տարեկանների խմբում։

2_4տարեկանների նախակրթարան

Ամանորյա ընտանեկան նախագիծ

Անվանումը՝  Ամանորն ընտանիքում

Տևողությունը՝Հունվարի 1-10

Մասնակիցներ՝ Քոլեջ-պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Պահել դաստիարակ֊սան֊ծնող ամուր կապը,  ստեղծել ամանորյա գեղեցիկ տոնական փաթեթ։ Իրականացնել հեռավար֊առցանց կրթություն։

Խնդիրներ՝ Երեխաների տոնական օրերի անցուդարձը նկարահանելով,  տոնական ֆիլմեր ստեղծելով՝ ունենում ենք լավ ու բարի հիշողություններ, հետաքրքիր սովորույթները, ուտեստները, խաղերը փոխանցվում են ընտանիքից ընտանիք։

Առաջարկվող թեմաները՝

  • Ամանորյա տան և բակի զարդարանքներ
  • Ամանորյա տոնածառների շքերթ.
  • Ամանորյա չարխափաներ
  • Ամանոր. Սուրբ ծնունդ
  • Ամանորյա ընտանեկան բարեմաղթանքներ
  • Ամանորյա ընտանեկան մարզական խաղեր
  • Ամանորյա ընկուզախաղեր
  • Ամանորյա ծիսական խոհանոց
  • Տոնական բացիկների պատրաստում
  • Տոնական ռադիոհաղորդումներ
  • Ընտանեկան տոնական ուտեստներ
  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա Ներկայացումներ( թատրոններ, այգիներ, սահադաշտ, զբոսանք, ճամփորդություն…)
  • Ձնախաղեր, ձնաթավալ
2_4տարեկանների նախակրթարան

Գալդ բարի, Նոր տարի

Ամանորի ծեսը, ոչ միայն պարտեզիկների, այլ բոլորիս ամենասպասված տոնն է։

Մեր ծեսը դեկտեմբերի 28֊ին էր։ Նախ սկսեցինք ընդհանուր երգորով ՝ծնողների հետ միասին, մեզ հույուր եկավ Ձմեռ Պապիկը իր ամանորյա բարեմաղթանքներով։

Հետո ծեսը շարունակեցինք ամանորյա խաղիկներով, ավանդական սուջուխ պատրաստելով, նվերնորի հանձմամբ։ Ծեսը ավարտեցինք ավանդական 《Կոճակաով գաթայով》, բարեմաղթանքներով։ Իսկական հեքիաթ մեր փոքրիկներ և ինչու չէ, նաև մեծիկների համար։

2_4տարեկանների նախակրթարան

Կոճակով գաթա

Ինչ Ամանոր առանց ավանդական կոճակով կլոր գաթայի։ Այսօր պարտեզիկների հետ պատրաստեցինք կոճակով գաթա, որը մեծ ոգևորություն էր առաջացրել խմբում՝ մեկն ուզում էր գրտնակել, մյուսը ձուն խփել, խորիզ պատրաստել։

Բայց ամենից շատ երեխաները անհամբեր սպասում էիրն համտեսին։ Իսկ ի՞նչ եղավ վերջում տեսանյութը կասի, միայն ավելացնեմ Արսենի հառաչանքով խոսքը.

_Գիտես ընկեր Արմինե իմ մաման կաճակով գաթա չի պատրաստում։