Ամառային ճամբար

Ճամբարային անցուդարձ

Այսօր  առավոտյան միջավայրի  խնամքից և մարմնամարզությունից հետո գնացել էինք քանդակի դպրոց, այստեղ ընկեր Ալիսը ճամբարականներին բացատրեց քանդակահործության նրբությունների մասին։ Ճամբարականները աշխատեցին կավով և քարով։ Հետո շրջեցինք Սասնալանջով, կատարելով շրջակա միջավայրի մաքրություն, գնացինք քանդակագործների պուրակ։

Երբ վերադարձանք լողավազանի հաճելի ջուրը մեզ էր սպսում։

Մանրամասը տեսանյութերում՝

Նախագծեր

Քայլք Սասնալանջով։

 

Մասնակիցներ՝տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝

  • Էկո քայլք՝ մաքրել և խնամել Սասնալանջը
  • Ձևավորել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ
  • Այցելել Քանդակագործների պուրակ
  • Տեսնել քանդակները
  • Աշխատել Քանդակագործների պուրակում

Արդյունքները կլուսաբանվի իմ ուսումնական բլոգում։

Без рубрики·Ամառային ճամբար

Ամառային ուրախ լողափ

Օրը սկսեցինք  մարմնամարզությամբ, հետո ճամբարականների մոտ կավագործունեություն էր։ Ճամբարականները կավից պատրաստեցին տարբեր առարկաներ, չորացրեցին, հետո գունավորեցին։

 

Օրվա ընթացքում նաև լողացին, խաղացին, ուրախացան։

Մանրամասը տեսանյութերում՝

 

 

Ամառային ճամբար

Ծիրանաթոր

Այսօր ճամբարականների հետ լողափնյա օրը տարբերվեց այց ագարակով։ Նպատակը ծիրանի թորումն էր։

Ընկեր Էդմոնը մանրամասն բացատրեց ծիրան թորելու ընթացքը։ Ճամբարականներին շատ հետաքրքրեց ծիրան թորելը։

Հետո լողացանք լողավազանում, խաղացինք զարգացնող խաղեր։ Օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։

Մանրամասն տեսանյութում՝

Ամառային ճամբար

Ուրախ լողափ, օր երկրորդ

Այսօր ճամբարականները իրենց օրը սկսեցին միջավայրի խնամքով, ապա նախավարժանքով։

Ըստ ծրագրի ճամբարականների մոտ բացօթյա նկարչություն էր։

Չմոռանալով նաև լողավազանում լողալը, որը ճամբարականների ամենասիրելի զբաղմունքն է՝20200804_15022820200803_125407

Ինչպես նաև շարունակվում էր Մհերի դուռ քանդակագործության փառատոնը, որտեղ ճամբարականները ևս իրենց մասնակցությունը ցուցաբերեցին։

Ամառային ճամբար

Ամառային ուարախ լողափ

Ամառային ճամբարի առաջին օրը անցավ շատ ուրախ և հագեցած։

Առավոտը սկսեցինք միջավայրի մաքրությամբ, որից հետո առավոտյան նախավարժանքն էր։ Նախաճից հետո բակային խաղերը մեծ ուախություն պարգևեցին ճամբարականներին, ոից հետո էլ ցատք դեպի լողավազան։

Ճամբարականները խաղում են Անուն գոռոցի՝

 

Ճամբարականները մասնակցում են  Մհերի դուռ քանդկագործության փառատոնին՝

 

Հերթապահի օրագիր

Հերթապհի օրագիր

Հուլիսի 31-ին և օգոստոսի  1-ին հերթապահության իմ օրն էր: Հերթապահությունը սկսվեց ճամբարականներին և այցելուներին դիմավորելով և ջերմաչափում կատարելով: Ուրբաթ օրը ճամբարականները 13 հոգի էին: Ճամբարում տիրում էր շատ ուրախ մթնոլորտ՝ ձմերուկի համտես, լող։

Իսկ պարտեզի  լողավազանն էլ ջրաշխարհի էր վերածվել։Օրը անցավ հագեցած։

Շաբաթ օրը ավելի հանգիստ էր, բայց դպրոցում շարունակվում էր ընդունելությունը՝ համալրվում էր երկրորդ դաարանը։

Ինչպես նաև իրականցվեց սենյակային բույսերի և տնկարանների խնամք։

 

 

Նախագծեր

Լրացուցիչ կրթություն։ Ամառային ճամբար

Հյուսիսային  դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել…

Ճամբարի մասնակցման կարգ․

Ճամբարի ղեկավար՝  Արմենուհի Ամիրյան

Նախագծի տևողությունը` օգոստոսի 3_14
Նախագծի իրականացման վայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ

Էլ. հասցե՝ a.amiryan@mskh.am
Հեռ.`093 63 24 50
Հասցե՝  ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ. 010.73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00

Ճամբարականն իր հետ ունենում է՝

  • Շշով ջուր
  • Դիմակ
  • Ախտահանիչ սփրեյ
  • Լողազգեստ
  • Չսահող, ռետինե հողաթափեր
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ
  • Սեղանի խաղեր

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
  • Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում

 ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր շաբաթվա համար նախապես  կայքում, ենթակայքում և ճամբարի ղեկավարի բլոգում հրապարակվում է ճամբարային շաբաթվա  նախագիծը: Յուրաքանչյուր ճամբարային օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է  օրվա ամփոփում՝ նկարաշարի, տեսանյութի, կամ պատումի տեսքով:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգը

 

Լուսաբանումը՝ ամեն օր՝ ճամբարի ղեկավարի բլոգում. ենթակայքում

Լրացուցիչ կրթություն։ Ամառային ճամբար։

Օգոստոսի 3, երկուշաբթի

9:00-9:30-Մարմնամարզություն

09:30-10։00 —միջավայրի խնամք,  լողափի բացում։

10։20-10։55- բակային խաղեր

11։00-11։20- Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

11:40-13:45 լող

14։00-14։20- ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

14։45-15։30-լող

15։50-16։00-օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 4, երեքշաբթի

9_9։30 Մարմնամարզություն

09:30-10։00 -Միջավայրի խնամք,  լողափի բացում,Արտ-միջավայր

10։00-11։00- հեծանվավարություն

11։00-11։20- Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

11։30-12։00- շախմատ

12։10-13։45- Լող

14։00-14։20-Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

14։45_15։30 լող

15։50-16։00-օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոսռոսի 5, չորեքշաբթի

9:00-9:45՝ Մարմնամարզություն, միջավայրի

10։00 Նախաճաշ

10։30-11։45-Այց Ագարակ

12։15_13։45- լող

14։00-14։30-ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

14։30-15։00- շախմատ

15։00-15։50- լող

15։50-16։00-օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 6, հինգշաբթի

00-9:30՝ Մարմնամարզություն

09:30-10։00- Միջավայրի խնամք,  լողափի բացում,Արտ-միջավայր

10։00-10։30-տեխնոլոգիական աշխատանք

10:30-10։45-Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

11։00։12։00-կառատեի պարապմունք

12:20-13:45-Լող

14։00-14։20-Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

14:20-15։00- կավագործություն

15։00-15։50-լող

15։50-16։00-օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 7,ուրբաթ

09-9:30՝ 9:30՝ Մարմնամարզություն

09:30-10։00- միջավայրի խնամք,  լողափի բացում,Արտ-միջավայր

10։20-11։00— Այց ուսումնական ագարակ

11:00-11:20- ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

11:30-12:10-Քայլք Սասնալանջով

12։20-13։45 -լող

14:00-14։15-Ընդմիջում, բացօթյա սննդի կազմակերպում

14։30-15։00- Խաղում ենք Ալիաս

15:00-15:50-Լող

15։50-16։00-օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Նախագծեր

Ճամբարային խաղեր

Պատասխանատու`Արմենուհի Ամիրյան

Տևողությունը `երկու ամիս

Նպատակը`զարգացնել

 

  • համագործակցելու կարողությունը
  • որոշումների կայացման հմտությունը
  • շփման կարողությունը
  • հուզական բանականությունը
  • վստահությունը
  • խոստումները պահելու ունակությունը
  • հոգատարություն ցուցաբերելու հմտությունը
  • արագ կողմնորոշվելու կարողությունը

 

  1. Դերերը հերթով փոփոխելով խաղում են երկուական մասնակից:Մասնակիցներից  մեկը մյուսի   հետ խոսում է հեռախոսով: Երեխաներից մեկը  սկզբում բարևում է  մյուս երեխային, իսկ հետո հարցնում է. «Դու այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Ինչո՞ւ»:
  2. Երեխաներից մեկը շրջվում է ու կանգնում  մեջքով դեպի խումբը: Նա անտառում է և կորել է: Մյուսները հերթով կանչում են նրան. «Ա~ո~ւ»: Կորածը պետք է գուշակի, թե ով է իրեն կանչում, ով է, որ իր մասին հոգ է տանում:
  3. -Լինում է, չի լինում, մի նապաստակ: Նա շատ լավ է ապրում, ունի սիրելի հայրիկ, մայրիկ, եղբայր, քույրիկ, տատիկ և պապիկ: Միայն մի բան կա, որը նրան տխրեցնում է: Նա ինչ-որ բանից շատ է վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է վախենում նապաստակը (երեխաները հերթով պատասխանում են հարցին):Եվ այսպես, նապաստակը վախենում է… (երեխաներն ասել էին, օրինակ, աղվեսից, գայլից, արջից…):Հետո  երեխաներին առաջարկում են  շարունակել պատմությունը, հորինել, թե ինչ է պատահում նապաստակին, ինչպե՞ս է լինում, որ նա այլևս չի վախենում: Երեխաները հորինում են իրենց պատմությունները
  4. Երեխաները շարք են կանգնում, վերջի մասնակիցը նկարում է իր առջև կանգնած մասնակցի մեջքին (թղթի վրա) ,նա էլ փորձում է նույնը պատկերել իր առջև կանգնած մասնակցի մեջքին և այդպես մինչև ամենասկզբի մասնակիցը:Վերջում հետաքրքիր է տեսնել մասնակիցները ճիշտ են կողմնորովել թե ոչ:
  5. Երեխաները փորձում են փուչիկի օգնությամբ ստվարաթղթե բաժակները դնել մեկը մյուսի մեջ
  6. Խաղում ենք 《Ալեաս》։
Նախագծեր

Ուսումնական ագարակ

Նախագծի մասնակիցներ՝  ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Պատասխանատուներ՝     Արմենուհի Ամիրյան, Էդմոն Փաշինյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ,  ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  •  Ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Ձիավարում ենք