Նախագծեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ ,« Տատիկ զալուր կմաղե», «Ջաղացս մանի֊մանի», «Հինգ էծ ունեմ»
  • Հեքիաթ-ներկայացում. Հ. Թումանյան «Ծիտը», Աթաբեկ Խնկոյան «Պապն ու շաղգամը»Ջ. Ռոդարի «Ալիսա գլդորիկ»

Նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը

01.10֊ 2.10

Հինգշաբթի֊ պատրաստում ենք պլաստիլին։ Անհրաժեշտ է՝ մեկ չափ աղ, մեկ չափ ալյուր, կես չափ ջուր, կես չափ ձիթայուղ, կերակրի գունանյութ։

Ուրբաթ֊ Սովորումենք օգտվել մկրատից։ Երեխանեը փորձում են մանր կտրտել գունավոր թղթերը, զարգացնում մատերի մկանները, մոտերիկան, սովորում են մկրատով աշխատել։

05.10֊ 09.10

Երկուշաբթի՝Բարձունքի հաղթահարում կրթահամալիրի լանջերին։

Երեքշաբթի՝Մատիկաթատրոն՝ ներկայացնում ենք Հ. Թումանյանի ,,Ծիտը,, հեքիաթը

Չորեքշաբթի՝Պատրաստում ենք թաղար, տնկում ենք սոխ և սխտոր։ Ե՛վ հետևում ենք աճին, և՛ պաշտպանվում աշնանային վիրուսներից։

Երգուսուցում՝ երգում ենք Կոմիտասի մանկական երգերը

Հինգշաբթի՝Բնագիտական փորձ՝ սոդայով, մածունով և գույներով

Ուրբաթ՝Պատրաստում ենք գոգնոց֊թատրոն։

12.10 ֊ 16.10

Երկուշաբթի՝Ռոդարիական֊մարզական զվարճալի խաղեր։

Երեքշաբթի՝Այլընտրանքային նկարչություն՝ տերևներով և ճյուղերով

Չորեքշաբթի՝ Շնչառական խաղ՝ աշնանային քամի։

Երգուսուցում՝ սկսում ենք սովորել ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Հինգշաբթի՝Ուրախ խոհանոց՝ ուսումնասիրում ենք մրգեր֊բանջարեղենները, պատրաստում ուրախ կերպարներ

Ուրբաթ՝Բաղը քաղինքխաղողը տարանք։

Պարտեզիկների հետ իրականացնում ենք խաղող ճզմելու, չամիչ պատրաստելու գործունեություններ։

19.10 ֊ 23.10

Երկուշաբթի՝Այլընտրանքային նկարչություն՝ քոլեջիկները նկարում են մեկը մյուսի թիկունքին ամրացրած թղթի վրա

Երեքշաբթի՝Ջ. Ռոդարի ,,Ալիսա գլդորիկ,,, երեխաների հետ ստեղծում ենք հետաքրքիր խաղ

Չորեքշաբթի՝Կավագործություն՝ կավի վրա փոխանցում ենք տերևների, աշնանային ծաղիկների ձևը, ընթացքում երգում Կոմիտասի երգերը

Երգուսուցում ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Հինգշաբթի՝Կերակրում ենք քոլեջի կնդանիներին, խնամում բույսերը

Ուրբաթ՝Այց քոլեջի մոտ գտնվող լավաշի արտադրամաս։

26.10֊30.10

Երկուշաբթի՝Թթուդրիկ

Երեքշաբթի՝Մատիկաթատրոն՝ Պապն ու շաղգամը

Չորեքշաբթի,, Բարի լույս ագարակ,,, Լավաշթխիկ

Հինգշաբթի՝Մարզական քոլեջիկներ, Երգուսուցում ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Ուրբաթ՝ Խոշորացույցով ուսումնասիրում ենք մեր խմբի մեծ թաղարի մեջ աճած սոխ֊սխտորը։

Հաշվետվություն

Սեպտեմբերի հաշվետվություն

Մեծ ոգևորությամբ սկսեցինք ուսումնական տարին, նոր մտքերով, մտահղացումներով, նախագծերով ու սիրուն, փայլուն աչուկներով նոր ու հին սեբաստացիներով։

Ամսվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ հետաքրքիր եւ ուսուցողական աշխատամքներ՝ տեխնոլոգիական, բնագիտական, մարզական, շրջակա միջավայրի խնամքի ու նկարչության։

Այլընտրանքային նկարչություն, տեխնոլոգիա

Նկարչություն գունավոր աղով

Սպունգանկարչություն

Գունավոր ինքնաթիռեր

Այլընտրանքային թաղարի պատրաստում

Ուրախ խոհանոց, բնագիտական գործունեություն

Ծաղիկների խնամք, սերմնահավաք

Համեղ չրի պատրաստում

Մարզական, բակային խաղեր

Ջրային աշուն

Մարզական եռուզեռ

Քոլեջ պարտեզի ուրախ մռութները

Հեծանվավարություն

Գտիր, թե՞ ում հողաթափն է

Հավես գնդակախաղ

Մուտք պարտեզ խաղալիքով

Երգ, հեքիաթ, ծեսեր

Երգուսուցում

Ծիտը

Շոկոլադե ճանապարհը

Մեղրագովք֊ծաղկագովք ծեսը պարտեզում

Տոնական շքերթի ամփոփում

Նոր սեբաստացի

Նոր սեբաստացի Դավիթը (Խուճուճը)

Նոր սեբաստացիրներ Մհերն ու Միքայելը

Դաստիարակի օրագիր

Եռյակը

Դավիթի հեռախոսազրույցը

Ջրի վարձը

Նախատող տղան

Սեմինարներ

Բլոգավարության սեմինար

Պարի սեմինար պարապմունք

2_4տարեկանների նախակրթարան

Սեպտեմբերի 14_18 աշխատակարգ

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես։ Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական-մարզական խաղեր:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում։
  • 10:00-10:30-Նախաճաշ
  • 12:30-13:00—Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել):
  • Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:~
Без рубрики

Առաջին անգամ քոլեջի 2_4տարեկանների նախակրթարանում օրը անցավ շատ հետաքրքիր։ Նախ առավոտյան նախավարժանքն էր, որից հետո երգի պարապմունք էր։ Հետո փոքրիկները բակում խաղացին ջրային խաղեր։ Շատ հետաքրքիր օր էր, մանրամասն տեսանյութում՝

Ճամփորդութըուններ

Ճամփորդություն Հրազդանի կիրճում

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1_ին, 1.1դասարանի սովորողնելի հետ գնացել էինք Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի։

Ըստ ծրագրի երգեցինք, խաղացինք ազգային խաղիկներ, անգլերեն լեզվով գունախաղ խաղացինք, նկարեցինք։

Օրը անցավ շատ հագեցած և տպավերիչ։

Նախագծեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ։

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։
  • Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն- սերմնահավաք, սերմերի ընտրում, փաթեթավորում, պահեստավորում, սերմնացան։
  • Տեխնոլոգիա֊ «Ծիտը» հեքիաթի մատիկաթատրոնի ստեղծում։ Շնչառական խաղ՝ գորտիկի լեզու, նավակ, ձեռքի մատեր։ Ինքնաշեն խաղալիք՝ վարսահարդար, մատնայարդար։ Կավագործություն։
  • Այլընտրանքային նկարչություն֊ սպունգով, մատիկներով, տերևներով, գլաքարերով։
  • Երգեր՝ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
    Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
    Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
    (Վերջում աշտարակը քանդում են ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ խաղացողներից ծոցը).
    Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցիկը:Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ …-ի ծոցիկ:Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
    Ճվիկ գնաց հեռու քաղաք,
    Բուրդ բերեց, բամբակ բերեց,
    Թել մանենք, գլխարկ գործենք,
    Մեր …-ի գլխին կործենք:
    Թը~ռռ ճվիկ:
  • Ազգային խաղիկներ`– Խնոցին հա հարեմ:
    Շալակեմ`սար հանեմ:
    – Խնոցին հա hարեմ,
    Շալակեմ` գետն անցնեմ:
    – Խնոցին հա հարեմ:
    Շալակեմ` դաշտ տանեմ:
    – Խնոցին հա հարեմ,
    Կաթ ու մածուն կերցնեմ:Խնոցի, հարոցի
    Թանը հանի`քամեցի,
    Համով չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տվեցի ԿԱՄ~
    Չտվեցի, գլխին դմփեցի:Խնոցի, խնոցի,
    Գցեցի ու բռնեցի,
    Տարա – բերի` զարկեցի,
    Հրեցի, չխչփեցի,
    Հարեցի, հա, հարեցի,
    Դեղին կարագ հանեցի:
  • Բակային խաղեր`….
  • Լողափնյա մարզական խաղեր`…

Ըստ դպրոցների.

Սեպտեմբերի 1-30

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան
  2. Արևմտյան դպրոց
    Աննա Հայրոյան և Արևիկ Ուզունյան
    Մարգարիտա Հեքիմյան և Մարիանա Դարբինյան
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան
    Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
  4. Հյուսիսային դպրոց
    Գոհար Հարությունյան և Արմինե Եղիազարյան
    Լուսինե Հովհաննիսյան
  5. Քոլեջ
    Հասմիկ Նազարյան և Անի Մարտիրոսյան
    Էմմա Տերտերյան և Իրինա Սարգսյան
    Անի Գրիգորյան և Մարիամ Պետրոսյան
    Էլյա Գրիգորյան և Վարդ Օսիպովա

Նախագծեր`

  • Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 14-30` «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»
  • Ռադիո

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ բլոգավարություն:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը
Ամառային ճամբար

Ճամբարային ուրբաթ

Օգոստոսյան վերջին ուրբաթը ճամբարում անցավ հետաքրքիր, փառատոնային, գունեղ։

Առավոտյան միջավայրի խնամքրց հետո մարզվեցինք, նախաճաշեցինք։ Հոտո գնացինք Մայր դպրոց՝ Քանդակագործների պուրակում Ջութակ և Ջրաներկ փառատոնի վերջին օրն էր։

Վերադարձից հետո լողացինք խաղացինք տարբեր խաղեր, ընթերցեցինք Ռոդարիական հեքիաթ։ Շատ հավես էր։

Ամառային ճամբար

Ամառային լողափ

Այսօր ունեցանք ուրախ և հետաքրքիր օր։ Մարզվեցինք, խաղացինք բակային տարբեր խաղեր։ Նախաճաշից հետո գնացինք Մայր դպրոց թենիս խաղալու։

Խաղում ենք թենիս

Երբ վերադարձանք մեզ էր սպսաում լողավազանը։ Լողացինք շատ_շատ, պլաստիրինց և ձողերիղ պատրաստեցինք տարբեր պատկերներ։ Շատ հետաքրքիր օր էր։

Ամառային ճամբար

Ուրախների ճամբար

Այսօր ունեցանք հիանալի օր։ Առավոտյան նախավարժանքից հետո մենք պատրաստեցինք մարզվելու ծանրոցներ։ Հետո մեզ միացավ ընկեր Հայկուհին և միասին կատարեցինք շնչառական վարժություններ

Գնացինք ջերմոց_լաբարատորիա, տիկին Շողիկի հետ խոսեցինք սերմերի տեսկներ մասին, շրջեցինք քոլեջով։ Վերադարձին Արտակ Ռշտունու օգնությամբ քաղեցինք Գեղարվեստի խաղողը

Լողացինք, նկարեցինք, խաղացինք……….

Ամառային ճամբար

Ճամբարային օր

Օգոստոսի 25_ի ճամբարային օրը ևս անցավ բազմաբովանդակ և հետաքրքիր։

Առավոտյան միջավայրի խնամքից հետո խաղացինք բակային խաղեր, նախաճաշեցինք, հետո ընկեր Ալիսը մեզ կավ տրամադրեց և մենք սկսեցինք կավով աշխատել։ Հետո գնացինք Մայր դպրոց թենիս խաղալու։

Ճաշից հետո էլ կառուցողական խաղեր խաղացինք։

Մանրամասը տեսանյութում