Նախագծեր

Ուսումնական ագարակ

Նախագծի մասնակիցներ՝  ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Պատասխանատուներ՝     Արմենուհի Ամիրյան, Էդմոն Փաշինյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ,  ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  •  Ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Ձիավարում ենք
Նախագծեր

Կինոդիտում

Ֆիլմեր բոլոր տարիքի երեխաների համար

Նիկոլա Վանիե․ Բելն ու Սեբաստիանը

Ալբերտ Լամորիս․  «Կարմիր փուչիկը»

Մարտին Սկորսեզե․ «Ժամանակի պահապանը»

Ժիլ Դե Մետր․ «Միան և սպիտակ առյուծը»

Վիլյամ Ջոյս․ «Պարոն Մորիս Լեսմորայի թռչող գրքերը»

Ջեյ Ռասել․ «Իմ ընտանի դինոզավրը»

Նենսի Մայերս․ «Թակարդ ծնողների համար»

Սթիվեն Չբոսկի․ «Հրաշքը»

Ռեյ Բրեդբերի․ «451 Ֆարենհայթով» 

Քենեթ Բրայն․ «Մոխրոտիկը»

Նիկոլա Վանիե․ «Ի՞նչպես դասից փախչել օգուտով»

Քրիստոֆ Հանս․«Հրեշը և գեղեցկուհին»

Սյուզան Մասոն Բրեդլի․  «Լուսինը»

Մարկ Օսբորն     «Փոքրիկ Իշխանը»

Ջանի Ռոդարի «Կապույտ աղեղի ճանապարհորդությունը»

Սթիվեն Սփիլբերգ «Մեծ և բարի հսկան»

Օգտվել եմ Քնարիկ Ներսիսյանի բլոգից։

Նախագծեր

Բնագիտական փորձեր

《ԲՆագիտական փորձեր 》ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝

  •   ճամբարականներ

Պատասխանատու`Արմենուհի Ամիրյան

Նպատակը և խնդիրները՝

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ կատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում
  • Բնագիտական փորձեր կատարել երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ
  • Զարգացնել սովորողների դիտողականությունը, երևույթները հետազոտելու, հետևություններ և եզրակացություններ անելու կարողությունը
  • Շրջապատող միջավայրում նմանատիպ երևույթների և օրինաչությունների  բացահայտումը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:
  • Փորձի փոխանակում

Բնագիտական փորձերի նկարագրությունը՝

  • Աղը, պղպեղը և փուչիկը. Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Իսկ վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:
  • Հրաբուխ. Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ կամ աման լվացող հեղուկ: Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք և ամրացնենք ստվարաթղթին: Անհրաժեշտ է պատրաստել պլաստիլինե փոս: Այնուհետև վերցնում ենք  1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ, 1 ճաշի գդալ սոդա և խառնում ենք իրար :Ապա խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և  ավելացնում ենք  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/, որից հետո սկսվում է ուժեղ  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:
  • Կախարդական յոդի ազդեցությունը. Փորձի համար անհրաժեշտ է կարտոֆիլ, խնձոր և յոդ: Վերցնում են 1 հատ կարտոֆիլ և 1հատ խնձոր: Կարտոֆիլը և խնձորը բաժանում ենք 2 մասի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ, որից հետո կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանում ենք վառ կապույտ հետք: Ապա յոդ ենք կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի  հետք :
  • Փոքրիկ շատրվան .Անհրաժեշտ նյութեր. Թափանցիկ շիշ, խցան հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք  բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք  խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք  որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:
  • Կախված ձուն.Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր, թեյի գդալ և աղ: Նախ և առաջ բանկայի կեսը լցնում ենք  ջրով, ապա  հում ձուն իջեցնում ենք  բանկայի մեջ: Նկատում ենք, որ ձուն անմիջապես սուզվում է: Այնուհետև հանում ենք  ձուն, որից հետո ջրին  ավելացնում ենք   2 թեյի գդալ աղ և լավ խառնում ենք: Նույն ձուն դնում ենք  աղով լի բանկայի մեջ և հետևում ենք: Քանի որ ջրի մեջ բավականին աղ կա, ձուն կախվում է ջրից:
  • Ձողիկներով բնագիտական փորձ.Փորձի համար անհրաժեշտ է  հյութի ձողիկ, երկու բաժակ: Նախ և առաջ երկու բաժակ դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: Ապա ձողիկը մտցնում ենք ջրով լցված բաժակի մեջ, որից հետո ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: Այնուհետև ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջ եղած ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Արդյունքում ջուրը ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Նախագծեր

Արտ_միջավայր։Կանաչ գոտիների խնամք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի դասավանդողներ, երկարացված օրվա սովորողներ

Նպատակը և խնդիրները


Նախագծի  խնդիրներն են  կանաչ գոտիների, պուրակների ստեղծում և  խաղողի թարմաների թարմացում-խնամք:
Նախագծի իրականացման արդյունքում խնամքով վերաբերվել  կանաչ տարածքների՝ դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման  տարածքներ:

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

  •  Կանաչ գոտիների, պուրակների ստեղծում:
  • Ջերմոց լաբորատորիայում կանաչ լուծումների, տնկիների ընտրություն, առաջարկներ:
  • Շենքի, տան-բակ -պարտեզների ազատագրում ավելորդ իրերից, մետաղական ցանկապատերի փոխակերպումը կանաչ  պատի:
  • Շենքի, տան բակ-պարտեզում կանաչ գոտիների ստեղծում, երկրագործական աշխատանքներ, ծաղկոցների ստեղծում, ծառատունկ:

Օգտվել եմ Քնարիկ Ներսիսյանի բլոգից։

Նախագծեր

Նախավարժանքներ

Նախագծի մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել արագաշարժության, ճարպկության, ցատկունակության, ուշադրության կենտրոնացման, հավասարակշռության զարգացմանը
  • Նպաստել առողջ ապրելապերպի զարգացմանը
  • Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում
  • Համաձայնեցված շարժումներ և
    տարածության զգացողություն:

Մարմնամարզական վարժություններ

  • Ձեռքերը գլխավերևում թափահարել, իջեցնել ներքև, շարունակել թափահարել ներքևում:
  • Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի, ծնկների պտույտներ
  • Ոտքերը ուսերի լայնությամբ բացել, ձեռքերը տարածել կողք: Մի ձեռքը բարձրացնել վերև, կողք տարածած ձեռքը ուսագոտու հատվածում պտտել:
  • Ձեռքերը կրկին տարածել կողք, իջեցնել աջ ձեռքը ձախ ոտնաթաթի մոտ և պահել մի քանի վայրկյան: Կրկնել վարժությունը նաև ձախից՝ 2-2 անգամ:
  • Ձեռքերը տարածել կողք, հետո աջ ձեռքով հետևի կողմից բռնել աջ ոտնաթաթը: Վարժությունը կատարել նաև ձախ կողմից՝ մեկական անգամ:
  • Թափահարել ոտքերն ու ձեռքերը՝ թուլացնելով մկանների լարվածությունը:
  • Տեղում թեթև վազք, ծնկները փոքր ինչ բարձրացնել:
  • Երկու ոտքով ցատկել վերև՝ ձեռքերը բռունցք արած պահելով կրծքավանդակի դիմաց:
  • Ձեռքերը նույն դիրքով պահած ոտքերը ցատկի մեջ երկու անգամ բացել կողք և երկու անգամ մոտեցնել իրար՝ զսպանակելով ծնկները:
  • Ոտքերը միացնում ենք իրար: Մեկ հաշվին կքանստում ենք, երկու հաշվին ընդունում ձգումներ անելու դիրք, երեք հաշվին ոտքերը հետ են գալիս՝ կքանիստ, չորս հաշվին ցատկում ենք վերև: Կատարում ենք 5 անգամ:

Իրականացվող մարզական խաղեր

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Օգտվել եմ Նարինե Պողոսյանի բլոգից։

Без рубрики·Նախագծեր

Այց ագարակ, ձիավարություն

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի ամառային ճամբարի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ,  ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր
  • Հետաքրքիր և հագեցած դարձնել ճամբարականների առօրյան

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Սովորողներ կերակրում են կենդանիներին և խնամում
  • Ձիավարում են ճամբարականները

Արդյունքը՝

  • Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը սովորողների մոտ:
  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Նախագծեր

Հունիսյան նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի դասավանդողներ

Արտ-միջավայր  Քնարիկ Ներսիսյանի բլոգից։

Նպատակը և խնդիրները
Նախագծի  խնդիրներն են  կանաչ գոտիների, պուրակների ստեղծում և  խաղողի թարմաների թարմացում-խնամք:
Նախագծի իրականացման արդյունքում խնամքով վերաբերվել  կանաչ տարածքների՝ դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման  տարածքներ:

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

  •  Կանաչ գոտիների, պուրակների ստեղծում:
  • Ջերմոց լաբորատորիայում կանաչ լուծումների, տնկիների ընտրություն, առաջարկներ:
  • Շենքի, տան-բակ -պարտեզների ազատագրում ավելորդ իրերից, մետաղական ցանկապատերի փոխակերպումը կանաչ  պատի:
  • Շենքի, տան բակ-պարտեզում կանաչ գոտիների ստեղծում, երկրագործական աշխատանքներ, ծաղկոցների ստեղծում, ծառատունկ:
Նախագծեր

《Ուսումնական գարուն》հեռավար ուսուցում

Ուսումնական գարուն》. ուսումնական նախագծի ժամանակահատվածը՝ մարտի 23-27-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները՝

  • Սովորողները տեղեկություններ հավաքեն գարնան մասին
  • Եղանակային ինչ երևույթներ են բնորոշ գարնանը։
  • Ինչ փոփոխություններ է կատարվում ձմռանից անցում գարուն

Արդյունքում սովորողները պատմում են գարնանը բնության մեջ տեղի ունեցող երևույթների մասին, թվարկում գարնան ամիսները։ Տեսանյութը ուղարկում իմ էլեկտրոնային հասցեյին։

Նախագծեր

《Ես》ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ մեկ ամիս

Նպատակը`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.

Միջավայրը՝  դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք),

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ),  թղթեր, ջրաներկ, վրձին, տեսախցիկ,  գուաշ,  գունավոր թղթեր,   պլաստիլին,  ինչպես նաև (կտորներ, կոճակներ, ժապավեններ…) :

Ծիսական ,ազգային,բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ բակը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները  հնարավորություն կստանան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից: Տանը ծնողների հետ պատրաստել տիկնիկներ:
  • Պատմել իր ընտանիքի, իր ընկերոջ մասին:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով  իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Նկարել Paint նկարչական ծրագրով

Ջրաներկով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իրենց  ձեռքը (թաթիկանկար): Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել ծրագրով, տարբեր առարկաներին տիրապետելով
  • Զարգանում է տրամաբանությունը:

Արդյունքները կլուսաբանվեն բլոգում:

Նախագծեր

Հեռավար_առցանց_ուսուցման նսխագծեր

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Ժամանակահատված՝  16.03-20.03
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ , ընտանիքի անդամներ

Նպատակ`

  • Ինքնակրթության կազմակերպում
  • տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

Իրականացվող ուսումնական նախագծեր`

«Ձոն»տեխնոլոգիական ստուգատես

«Ես» ուսումնական նախագիծ

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы