
Երբ պարտեզիկների հետ ընթերցեցինք Թումանյանի 《Ծիտը》,Անրին սկսեց պատմել հեքիաթի իր տարբերակը՝
_Լիրում է, չի լիրում ու լրիում է մի հատ մողես։ Ոտը փուշ է մտնում, թրնում ու էլի խոտից դուրս գնում…
Ինչ կարող ես ասել մանկական երևակայությունը սահման չունի։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Երբ պարտեզիկների հետ ընթերցեցինք Թումանյանի 《Ծիտը》,Անրին սկսեց պատմել հեքիաթի իր տարբերակը՝
_Լիրում է, չի լիրում ու լրիում է մի հատ մողես։ Ոտը փուշ է մտնում, թրնում ու էլի խոտից դուրս գնում…
Ինչ կարող ես ասել մանկական երևակայությունը սահման չունի։
Այսօր երբ պատրաստվում էինք քնելու,Անրին մոտեցավ ու ասաց.
_Ընկեր Արմինե կուզես քեզ կոնֆետ բերեմ ուտես։
_Դու ուզու՞մ ես,_հարցրեցի ես։
_ Հա, բայց խրթխրթաններից չէ, են փափուկներից, ես սիրում եմ։
Մեր Արտյոմը, որը ազգությամբ ռուս է՝ խոսում է ռուսերեն։ Խաղում է, շփվում ընկերների հետ նույնպես ռուսերեն։ Այսօր ճաշի ժամին, երբ նա նստած էր սեղանի մոտ հայերենով կանչեց իր ընկերոջը՝ Կարենին.
_Կարեն մոտեցիր սեղանի։
Երբ մի փոքր ազատ ժամանակ կա՝
Ինչ տարիքի երեխա էլ որ լինի, միշտ իրեն համար ընկեր է գտնում։ Նույնը կարելի է ասել նախակրթարանի սաների մասին, որոնք չնայած իրենց շատ փոքրիկ լինելուն գտնում են ընկերներ, խաղում, խոսում բլբլացնելով։ Ահա ներկայացնեմ Արմինային և Էվային։
Առաջին հայացքից, երբ նայում ես աղջիկերին, քեզ թվում է փոքրիկներ են, որոնք նույնիսկ լիարժեք չեն խոսում, նրանց պետք է խնամես, օգնես։ Բայց դու մի ասա աղջիկները ընկերուհիներ են։
Ամեն առավոտ աղջիկերից ով շուտ է գալիս անպայման ինձանից հարցնում է, թե երբ է գալու իր ընկերը։ Բայց ամենախենթանալունը բարալիկ, անուշիկ թոթովանքն է.
_Ընկեյ Այմինե Էվուկը չկա՞………