Այսօր երեխաները որոշեցին բակում նկարչություն անել։Մենք դուրս եկանք, բակից հավաքեցինք տարբեր չափսերի քարեր և սկսեցինք ջրաներկով ներկել։ Այս ընթացքում երեխաները ոգևորված աշխատում էին, շատ գոհ էին։
Рубрика: Աշխատաժամանակ
Հոկտեմբերի 10 երկարօրյա
Այսօր սկսեցինք մաթեմատիկայով հերթականությամբ դասավորեցինք, հաշվեցինք 1_10 թվերը, խաղացին շախմատ, հետո երեխաների հետ քննարկեցինք «Իմ թաղարը» նախագծի վերաբերյալ հարցեր։
Հոկտեմբերի 9_ ի երկարացրած օր
Այսօր երեխաների համար ընթերցեցի »Շունն ու գայլը» հեքիաթը. հետո հեքիաթից դուրս բերեցիք բառեր ու վանկատեցինք, հեգեցինք։ Մեր պարապունքը ընդմիջեցինք ճաշով։ Ճաշից հետո խնամեցինք մեր դասարանի բույսերը, խաղացինք դոմինո։
Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով
Կրթահամալիրում 2019-ի ամառն սկսել է այս տարվա համար նոր, բայց ամենամյա, քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնով՝ ընդգրկուն բովանդակությամբ։ Փառատոնն ունի 5 նախագծային ուղղվածություն, որոնք իրենց բովանդակությամբ, շրջակա միջավայրի ու համայնքի կյանքի բարելավմանն ուղղված առանձին նախագծերով լրացնում են մեկը մյուսին:
Продолжить чтение «Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով»