Без рубрики

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Հունիսի 1-ից կազմակերպվում են մանկավարժական աշխատողների փոքր խմբերով հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ, յուրաքանչյուր օր 9-10 հոգանոց մանկավարժական խումբ է ներկայանում:Այստեղ ներկայացել  էին 2020-2021 ուսումնական տարում կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում  կազմակերպչի, ուսուցչի օգնականի, երկարացված օրվա կազմակերպչի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթություն վարելու հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողները :

Հունիսի 15 էլ իմ հերթն էր, հանդիպումը կայացավ Microsoft Teams հարթակում։ Հանդիպման սկզբում տիար Բլեյանը ներկայացրեց հանդիպման ձևաչափը։

Без рубрики

Երկարացված օրվա կազմակերպում

Ինչպես է իրականացվում և կազմակերպվում երկարացված օրը։

Երկարացված օրվա կազմակերպումը  իրենից  ներկայացնում է ստեղծագործական մեծ ձիրք, ուժ ու եռանդ ներկայացնող աշխատանք, և հաշվի առնելով այն, որ երկարացված օրը սկսվում է մոտավորապես օրվա երկրորդ կեսին, ապա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի օրը անցնի սահուն, հագեցած և թեթև։ Այստեղ մեզ օգնության են գալիս սեմինարները, որոնք կազմակերպվում են երկարացված օրվա կազմակերպիչների համար։ Սեմինարների ընթացքում մյուս կազմակերպիչների հետ խոսում ենք նախագծերի մասին, քննարկում նպատակները, առաջ ենք քաշում խնդիրները։ Կատարվում է փորձի փոխանակում, որը շատ կարևոր է մեր աշխատանքի մեջ։

Մեր աշխատանքը նախագծային է, որը նախօրոք քննարկում եմ դասվարի հետ, առաջ քաշում խնդիրները, նպատակները և սպասվելիք արդյունքները։

Այս ամենի հիման վրա իրականցրել եմ 《Աշնան գույներ》, 《 Իմ թաղարը》,《Իմ սեբաստացի ընկերը》,《Ուսումնական մառան》,《Գաթաթխիկ》 ,《Կոմպոստ》և այլ նախագծեր։ Այս նախագծերում կարևորում եմ սովորողների մասնակցությունը, որտեղ սովորողը սկսում է ինքնուրույն գործել, ճիշտ կողմնորողվել, արագ արձագանքել։

《Աշնան գույներ》նախագծի ընթացքում առաջ էի քաշել անհատի ինքնուրույն գործունեությունը, թե՛ բաց միջավայրում՝ ուսումնասիրությունների ժամանակ, թե՛ դասարանում՝ տպավորությունները պատկերելու ընթացքում։ Արդյունքում սովորող ինքնուրույն կատարեց ուսումնասիրությունները, ինքնուրույն օգտվեցին թվային միջոցների և ներկայացրեց արդյունքները։

《Գաթաթխիկը》Ամանորի ծես նախագծի  մի մասնիկն է։ Այստեղ ազգային ծիսական ֆոնի ներքո սովորողների հետ պատրաստեցինք Տարու գաթա։ 

Սովորողները ծանոթանում են իրենց ազգային մշակույթի մի մասնիկի հետ՝ կլոր տարու գաթա պատրաստել, որն անում էին մեծ սիրով և ոգևորությամ։Հետո ըստ ազգային սովորույթի գաթայի մեջ էլ  մետաղադրամ կամ կոճակ դրեցինք և ում բաժնից որ դուրս գար տարին հաջողակ կլիներ նրա համար։ Այս ամենը այնքան էր ոգևորել, որ սովորողներից մի քանիսը իրենց մայրիկներին խնդրել էիր Ամանորին պատրաստեին  Տարու գաթա։

20191218_150351

Երբ ամբողջ կրթահամալիրում մեկնարկեց մառանների համալրումը ՝ թթուդրիկը, չրերի պատրաստումը, երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրեցինք 《Ուսումնական մառան》նախագիծը։