Ահա և ավարտեցինք ձմռան վերջին ամիսը ևս՝ ծեսերով, տոներով, խաղերով: Ամիսը շատ հագեցած անցավ: Դդմածեսի տպավորություններով սկսեցինք նախապատրաստվել Տյառընդառաջին ու Բարեկենդանին՝ ծիսական ատրիբուտներով, ուրախ խոհանոցային գործունեությամբ։ Փետրվարին էր նաև հայ մեծանուն գրող, հրապարակախոս Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը իր արտացոլումը գտավ Թումնայանական ընթերցումներով, տեխնոլոգիական և խոհանոցային գործունեությամբ, զանազան խաղերով։ Թումանյանական օրերի տրամաբանական ավարտը եղավ միմիյանց գրքեր նվիրելը։ Եվ այս ամենը հիմնաքար հանդիսացավ մեր փետրվարյան նախագծերի համար։
Դաստիրակի ինքնակրթության կարևոր դրսևորումներից է դադտիրակի օրագիրը, որը երևակայական սահմաններ չունի, որտեղ ամեն մի փոքրիկ մասնիկ կարևորվում և գնահատվում է։
Ողջույն։ Ես Ամիրյան Արմենուհիս կրթահամալիրում արդեն երկրոդ տարին է ինչ աշխատում եմ։ 2019_2020թվականների ուստարում ես աշխատում էի որպես երկարացված օրվա կազմակերպիչ, իսկ այս 2020֊2021֊ին աշնանը տեղափոխվեցի նախակրթարն՝ 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ։
Առաջին հայացքից իրարից հեռու գտնվող աշխարհներ, որ ինձ վախեցնում էր, բայց որոշումս կայացրել էի՝ առաջ դեպի պարտեզիկների աշխարհ։ Եթե նախկինում աշխատում ես դպրոցական տարիքի երեխաների հետ, որոնք տիրապետում են խոսքի, որոշակիորեն ձևավորված է իրենց պատկերացումը շրջակա միջավայրի վերաբերյալ՝ իրերին տալով իրենց անունները,կարողանում են տարբերել 《օգտակարը և վնասակարը》, ապա այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ փոքրիկներ են, որոնց մի մասի մոտ նոր նոր է զարգանում խոսքը, ոհմանք փորձում են հաղթահարել կապվածությունը մայրիկ, հայրիկի հետ, որոնք լինելով անհատներ չգիտակցելով ինչ է ընկերությունը դառնում են ընկեր։
Այստեղ դու գիտակցում ես,որ մենք յուրաքանչյուր մանկավարժ դաստիրակ ամեն ինչի հիմքն ենք դնում, վերածվում ենք ուսուցիչ-մայրիկի, որ իր առաջ դնում է հետևյալ խնդիրներն ու նպատակները
• Խոսքի զարգացում, որը շատ կարևոր է լիարժեք անհատականության ձևավորման, շրջապատի հետ հաղորդակցման համար։
• Մտավոր դաստիրակություն՝ զարգացնել ուշադրություն, հիշողություն, խոսքային լսողություն, կողմնորոշվել շրջապատում
• Ֆիզիկական դաստիրակություն՝այստեղ հիմնական խնդիրը դրվում է վարժությունների(մարմնամարզություն, ցատկ, գլուխկոնծի և այլն), ամենօրյա շարժունակության կիրառում։ Արդյունքում կոփում, ճիշտ կեցվածք, որոնք շատ կարևոր են մտավոր զարգացման համար։ Այստեղ առաջնորդվում եմ 《Առողջ մարմնում առողջ հոգի》գաղափարով։
Առաջին անգամ երբ ոտք դրեցի նախակրթարան ու դեռ չգիտեի թե ինչից սկսեմ հանկարծ մոտեցավ մի փոքրիկ ու ասաց. 《Գիտես քեզ սիրում եմ》։ Հուզմուքից սիրտս թրթռաց, ես նախկինում նման ապրումներ չեմ ունեցել։ Երբ գիտակցում ես, որ փոքրիկներին չպիտի տխրեցնես, չէ որ նրանց աչքերում կա մեծ հեքիաթային աշխարհ։
Ինձ համար շատ կարևոր էր սեմինար-պարապմունքները, որոնք նախօրոք կազմակերպված էր դաստիրակների համար։ Այստեղ մինչ սեմինարի սկսվելը կատարվում է 《փորձի փոխանակում》՝ խոսում ենք գործունեություններից, նախագծերից։ Լսելով, դիտելով ավելի խորն ես պատկերացնում թե քեզանից ինչ է պահանջվում։Ինչպես նաև նշեմ հեռավար սեմինար-քննարկումները, որոնց շնորհիվ ավելի հստակ ես պատկերացնում հետագա անելիքները։
Ես այս աշխատանքում շատ եմ կարևորում զրույցը, իմ կարծիքով յուրաքանչյուր մակավարժ պետք է խոսի ,զրուցի երեխաների հետ, անկախ նրան տարիքից։ Իսկ նախակրթարանում զրույցը նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը։ Իսկ ինչ է հարկավոր որպեսզի փոքրիկը խոսի ՝ իհարկե վստահություն, ջերմ մթնոլորտ։ Այստեղ օգնության են գալիս տարբեր խաղիկները, թատրոն ներկայացումները։ Երբեմն ուղակի նստում ենք և խոսում ինչ֊որ բանից, ավելի ճիշտ մի բան ասում եմ ու լռում։ Ու բացվում է բլբլիկների մի աշխարհ … Արդյունքում մենք փոքրիկ քայլերով գնում ենք առաջ։
Նախակրթարանում ժամանակը շատ է, միայն պետք է ստեղծագործես, հորինես, ինքդ վերածվես մանկան, չէ որ մանուկերի աշարհը շատ մեծ է, հեքիաթային։
Առաջին հայացքից հեշտ թվացող, բայց շատ պարտավորեցնող և պատասխանատու աշխատանք։ Իմ կարծիքով եթե յուրաքանչյուր մանկվարժ-դաստիրակ առաջնորդվի այս կետերի թեկուզ կիսով չափ կատարման, ապա կարող եմ ասել, որ մենք կրթում ու դադտիրակում ենք ճիշտ սերունդ։
Հարիսայի ծեսին ընդառաջ պարտեզիկների մոտ բնագիտական փորձ էր։ Նախ ցանում ենք ցորենը, հետո մի քանի օր անց պարտեզիկները ուսումնասիրում են ցորենը։ Այսինքն ինչ փոփոխության է ենթարկվել այն։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Դաստիարակների հետ առցանց քննարկում-ամփոփում. հոկտեմբեր ամսվա հաշվետվություն, նոյեմբեր ամսվա նախագծերի քննարկում, նոր ընդունված սաների գրանցում, մանկավարժական հոդվածների հրապարակում:
«Խաղաղությո՛ւն, կենա՜ցդ, մեր քաշած գինով», ընտանեկան ֆլեշմոբ
Երկուշաբթի՝ շարունակում ենք հարստացնել մեր «Շրջիկ թատրոն»֊ը։ Այս անգամ պատրաստելու ենք «Ճամփորդները» հեքիաթի գոգնոցն ու հերոսներին։ Իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք, ընթացքում ամրապնդելու ենք հեքիաթը։
Երեքշաբթի՝ երեխաների հետ ձևավորում, նկարում ենք թթվի փոքրիկ տարաները, պատրաստում ենք պիտակներ։ Պատրաստվում ենք ցուցահանդես֊վաճառքի, ստացված ողջ հասույթը կտրամադրվի Համահայկական հիմնադրամին:
Չորեքշաբթի՝ «Իմ սեբաստացի ընտանիքը»՝ երեխաները տանը պատրաստում են գեղեցիկ թաղարներ, ընթացքում պատմում են իրենց ընտանիքի ու նախակրթարանի մասին, իսկ մենք խմբասենյակում տնկում ենք նախապես ջրի մեջ դրված, արմատակալված ծաղիկների կտրոնները։
Հինգշաբթի՝ Երգուսուցում, սովորում ենք «5էծ ունեմ ուլերով», «Ջաղացը մանի, մանի» երգերը, օրը շարունակում ենք հեծանվավարությամբ, վազքով, ցատկով։ Հաշվում ենք, թե միջանցի մի ծայրից մյուսը՝ քանի քայլով կամ ցատկով ենք անցնում։
Ուրբաթ՝ շաբաթն ամփոփում ենք գաթաթխիկով։ Մեզ օգնության են հասնում մայրիկ֊տատիկները և թխում ամենահամեղ ու անուշաբույր գաթան։
Ես սիրում էի, երբ տատիկս իր գոգնոցի գրպանից ինձ էր տալիս համեղ կոնֆետներ։ Ինձ համար տատիկիս գոգնոցը հեքիաթային էր, որի գրպանում միշտ կար կոնֆետներ։ Մեր ժամանակներում գրեթե չես հանդիպի գոգնոցով տատիկների, որոնք իրենց գրպանում թոռնիկների համար կոնֆետներ էին պահել։ Այսօր պարտեզիկների հետ գնացի մանկություն՝ պատրաստեցինք գոգնոց, որի գրպաններում կոնֆետների փոխարեն հեքիաթի հերոսներ էին, իսկ ամբողջ գոգնոցը՝ հեքիաթի թաթերաբեմ։
Ծնողը երեխային պարտեզ է բերում ներքին բակի մուտքերից (փայտե ցանկապատներից)։ Սանին բակում դիմավորում է խմբի դաստիարակը, ջերմաչափում, ախտահանում և ուղեկցում խմբասենյակ։ Ձեռքերն ախտահանվում են ալկոգելով, իսկ հագուստն ու կոշիկները 70%֊անոնց սպիրտով։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:
Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը
01.10֊ 2.10
Հինգշաբթի֊ պատրաստում ենք պլաստիլին։ Անհրաժեշտ է՝ մեկ չափ աղ, մեկ չափ ալյուր, կես չափ ջուր, կես չափ ձիթայուղ, կերակրի գունանյութ։
Ուրբաթ֊ Սովորումենք օգտվել մկրատից։ Երեխանեը փորձում են մանր կտրտել գունավոր թղթերը, զարգացնում մատերի մկանները, մոտերիկան, սովորում են մկրատով աշխատել։