
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
- Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30 — Նախաճաշ
- 11:00-12:00 — Ձմեռային պարտեզ
- 12:30-13:00 — Ճաշ
- 15:30-16:00 — Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:
Ձմեռային պարտեզ֊ Դեկտեմբեր, Հունվար, փետրվար ամիսների օրացույց
- Ամսվա հեքիաթը ֊ Սուտասանը
- Ամսվա բանաստեղծություն, հաշվերգ֊ Փիսիկի գանգատը, Փիսոն***Ըստում, ընդում, Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,վԳտնեմ ուտեմ,
Պապոնց տանը տիտիկ անեմ:***Կոպալ, կոպալ, Իփլի կոպալ,
Հերասա, Մերասա,
Մերսա թալեց, Դուս թալեց: - Ամսվա երգեր֊ Գնացեք տեսեք, Հե՜յ ջան, ղափամա, Տիտոխիկ
- Ամսվա ազգային խաղերը֊ <<Աչքկապուկ>>, ընկուզախաղեր, <<Մամի֊մամի>> և <<Մատ է, մատ է, քանի մատ է>> մատիկախաղերը։
- Ամսվա բակային խաղերը֊ ձյան առկայության դեպքում՝ ձնախաղեր, ձնաթաթախ գլորիկներ, ձնագնդի, ձյունե քաղաք։
- Ամսվա ընթացքում իրականացվելու է֊ Ղափամայի ծես, Ազգագրության փառատոն, Դիջիթեք 2021
- Ընտանեկան նախագիծ֊ գերդաստան, տոհմածառ, ընտանիք, բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ, առածներ, ասացվածքներ, ազգային խոհանոց։
11.01 ֊15.01
- Ազգային խաղեր՝ աչքկապուկ, ընկուզախաղեր։
- Սառեցնում ենք ջուրը տարբեր առարկաների մեջ, հետո ուսումնասիրում, հետևում թե ինչպես է սառույցը հալվում։
- Ազգային, տարազային տիկնիկների պատրաստում
- Մարզական խաղեր՝ ցատկ բարձրությունից, գլուխկոնծի
- Շնչառական խաղ՝ ձողիկով, ձեռնոցով ու բաժակով
18.01 ֊ 22.01
- Մարզական օր՝ հեծանվավարություն, վազք, ցատկ,
- Ազգային խոհանոց֊ թխում ենք համեղ նազուկ
- Ուսումնասիրում ենք սառույցը ՝ մատիկներով, խոշորացույցով։
- Այլընտրանքային նկարչություն սառույցի վրա։
- Դդմագլորներ
- Դդմակերպարներ
25.01 ֊30.01
- Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք թղթե դդումներ, ձևավորում ենք խմբասենյակը
- Պատրաստում ենք դդում կրծքազարդեր
- Դդմե դիմակների շքերթ
- Դդմամարզումներ
- Համտեսում ենք համեղ դդումը, դդումի միջուկով կարկանդակ ենք պատրաստում Ղափամայի ծեսի հյուրասիրության համար։
Սեմինարներ
11.01 ֊ պարի սեմինար
18.01 ֊ պարի սեմինար
25.01֊ պարի սեմինար
19.01 ֊ <<Բարբառներ>> ակումբի շրջանակներում <<Բարբառով հեքիաթի ընթերցում>> Քոլեջի 5 տարեկանների խմբում։