
Անցկացման վայրը՝ Քոլեջ պարտեզ, նախակրթարան 2-4 տարեկանների խումբ:
Սկիզբը՝ Դեկտեմբերի 28, Ժամը՝ 11։00
Մասնակիցներ՝ Քոլեջ պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ:
Ծեսի ընթացք
Երաժշտական փոքրիկ կատարումներով սկսում ենք ծեսը։ Նախօրոք տարբեր տարաների, պլաստմասե շշերի մեջ ընկույզներ ենք լցնում, փայտե գդալներով, շրխկաններով երգում ենք երգերը։
Խաղային ասիկներ, շուտասելուկներ՝ ծափերով, խաղերով, ընթացքն արագացնելով և դանդաղեցնելով։
- Ղու֊ղու֊ղու, ա֊ղու֊ղու,
Նակ֊նակ֊նակ, ա֊ղու֊նակ։
- Չա֊չա֊չա, կա֊չա֊չա,
Ղակ֊ղակ֊ղակ, կա֊չա֊ղակ։
Ծիսական խաղ։
Երեխաները չարխափաններով, շրխկաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով
շրխկացնում և աղմկում են: Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:
Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ):
Բարեմաղթանքների զամբյուղը։
Ծնողները զամբյուղի միջից վերցնում են համարակալված ծրարիկները և ընթերցում բարեմաղթանքները։
- Սարերի կարմիր լալեն եմ, բարով եկար, հազար բարի։
- Իմ մոր մինուճար բալեն եմ, խերով եկար, թազա տարի:
- Թասը լցնեմ կարմիր գինով, բարով եկար, հազար բարի։
- Փլավ բերեմ ոսկե սինով, խերով եկար, թազա տարի:
- Ամբարս լցնեմ բերք ու բարի, բարով եկար, հազար բարի։
- Ալյուր, ցորեն, հաճար, գարի, խերով եկար, թազա տարի։
- Ձեր տուն մտնի հազար բարի, հաճար, ցորեն, կորեկ, գարի։
- Լիքը խորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք։
- Կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք` լիքը տնով:
- Ահա եկավ Նոր տարի, հետը բերավ նոր բարի։
- Մանր տղոց ուրախ օր, բարի զավակ հորն ու մոր:
- Հինը գնաց, նորը կուգա, հինը ուրախ ճանապարհեք։
- Առատ տարի, բերքը` բարի:
- Սարերի կարմիր լալեն եմ, բարով եկար, հազար բարի։
- Իմ մոր մինուճար բալեն եմ, խերով եկար, թազա տարի։
- Թասը լցնեմ կարմիր գինով, բարով եկար, հազար բարի։
- Փլավ բերեմ ոսկե սինով, խերով եկար, թազա տարի:
- Ամբարս լցնեմ բերք ու բարի, բարով եկար, հազար բարի։
- Ալյուր, ցորեն, հաճար, գարի, խերով եկար, թազա տարի։
- Ձեր տուն մտնի հազար բարի, հաճար, ցորեն, կորեկ, գարի։
- Լիքը խորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք։
- Կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք` լիքը տնով:
- Ահա եկավ Նոր տարի, հետը բերավ նոր բարի։
- Մանր տղոց ուրախ օր, բարի զավակ հորն ու մոր:
- Հինը գնաց, նորը կուգա, հինը ուրախ ճանապարհեք։
- Առատ տարի, բերքը` բարի:
Ծեսի մարզական, խաղային մասը։
- Գտի՛ր բալիկին՝ Մասնակիցները թաշկինակով կապում են աչքերը և նստած երեխաներից գտնում են իրենց երեխային
- Կերակրի՛ր մայրիկին՝ մայրիկները նստում են աթոռներին, իսկ երեխաները թաշկինակով կապած աչքերով մայրիկներին են կերակրում(թթվասեր, ընկույզով շարոցի խույս(շփոթ), մուրաբա)
- Ռոդարիական օղակ .Գլխավոր պայմանն է՝ անցնել օղակի միջով առանց ձեռքը թողնելու
Ծիսական խոհանոց
Ծեսի հաջորդ հատվածը խոհարարական է։ Մայրիկների հետ պատրաստում ենք ընկույզով շարոցի (սուջուխի) այլ տարբերակ։ Մաքրած կլորիկ ընկույզներից թել ենք կախում և հատիկ֊հատիկ ընկղմում շփոթի մեջ։ Նախապես պատրաստած մեխերով փայտի վրա կախում, թողնում չորանալու։ Արդյունքում ստացվում են կլորիկ սուջուխ֊կոնֆետիկներ, որոնք երեխաները կհամտեսեն տոներից հետո։
Մնաց՝ ամենակարևորը…
Մինչ մայրիկներն ու բալիկները զբաղված են խոհարարական գործունեությամբ, Ձմեռ պապիկը միջանցքում գեղեցիկ դասավորում է պարտեզիկների նվերների ու թաքնվում։