Без рубрики

Երկարացված օրվա կազմակերպիչից դեպի նախակրթարան

Ողջույն։ Ես Ամիրյան Արմենուհիս կրթահամալիրում արդեն երկրոդ տարին է ինչ աշխատում եմ։ 2019_2020թվականների ուստարում ես աշխատում էի որպես երկարացված օրվա կազմակերպիչ, իսկ այս 2020֊2021֊ին աշնանը տեղափոխվեցի նախակրթարն՝ 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ։

Առաջին հայացքից իրարից հեռու գտնվող աշխարհներ, որ ինձ վախեցնում էր, բայց որոշումս կայացրել էի՝ առաջ դեպի պարտեզիկների աշխարհ։ Եթե նախկինում աշխատում ես դպրոցական տարիքի երեխաների հետ, որոնք տիրապետում են խոսքի, որոշակիորեն ձևավորված է իրենց պատկերացումը շրջակա միջավայրի վերաբերյալ՝ իրերին տալով իրենց անունները,կարողանում են տարբերել 《օգտակարը և վնասակարը》, ապա այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ փոքրիկներ են, որոնց մի մասի մոտ նոր նոր է զարգանում խոսքը, ոհմանք փորձում են հաղթահարել կապվածությունը մայրիկ, հայրիկի հետ, որոնք լինելով անհատներ չգիտակցելով ինչ է ընկերությունը դառնում են ընկեր։

Այստեղ դու գիտակցում ես,որ մենք յուրաքանչյուր մանկավարժ դաստիրակ ամեն ինչի հիմքն ենք դնում, վերածվում ենք ուսուցիչ-մայրիկի, որ իր առաջ դնում է հետևյալ խնդիրներն ու նպատակները

Խոսքի զարգացում, որը շատ կարևոր է լիարժեք անհատականության ձևավորման, շրջապատի հետ հաղորդակցման համար։

Մտավոր դաստիրակություն՝ զարգացնել ուշադրություն, հիշողություն, խոսքային լսողություն, կողմնորոշվել շրջապատում

Ֆիզիկական դաստիրակություն՝ այստեղ հիմնական խնդիրը դրվում է վարժությունների(մարմնամարզություն, ցատկ, գլուխկոնծի և այլն), ամենօրյա շարժունակության կիրառում։ Արդյունքում կոփում, ճիշտ կեցվածք, որոնք շատ կարևոր են մտավոր զարգացման համար։ Այստեղ առաջնորդվում եմ 《Առողջ մարմնում առողջ հոգի》գաղափարով։

Առաջին անգամ երբ ոտք դրեցի նախակրթարան ու դեռ չգիտեի թե ինչից սկսեմ հանկարծ մոտեցավ մի փոքրիկ ու ասաց. 《Գիտես քեզ սիրում եմ》։ Հուզմուքից սիրտս թրթռաց, ես նախկինում նման ապրումներ չեմ ունեցել։ Երբ գիտակցում ես, որ փոքրիկներին չպիտի տխրեցնես, չէ որ նրանց աչքերում կա մեծ հեքիաթային աշխարհ։

Ինձ համար շատ կարևոր էր սեմինար-պարապմունքները, որոնք նախօրոք կազմակերպված էր դաստիրակների համար։ Այստեղ մինչ սեմինարի սկսվելը կատարվում է 《փորձի փոխանակում》՝ խոսում ենք գործունեություններից, նախագծերից։ Լսելով, դիտելով ավելի խորն ես պատկերացնում թե քեզանից ինչ է պահանջվում։Ինչպես նաև նշեմ հեռավար սեմինար-քննարկումները, որոնց շնորհիվ ավելի հստակ ես պատկերացնում հետագա անելիքները։

Ես այս աշխատանքում շատ եմ կարևորում զրույցը, իմ կարծիքով յուրաքանչյուր մակավարժ պետք է խոսի ,զրուցի երեխաների հետ, անկախ նրան տարիքից։ Իսկ նախակրթարանում զրույցը նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը։ Իսկ ինչ է հարկավոր որպեսզի փոքրիկը խոսի ՝ իհարկե վստահություն, ջերմ մթնոլորտ։ Այստեղ օգնության են գալիս տարբեր խաղիկները, թատրոն ներկայացումները։ Երբեմն ուղակի նստում ենք և խոսում ինչ֊որ բանից, ավելի ճիշտ մի բան ասում եմ ու լռում։ Ու բացվում է բլբլիկների մի աշխարհ … Արդյունքում մենք փոքրիկ քայլերով գնում ենք առաջ։

Նախակրթարանում ժամանակը շատ է, միայն պետք է ստեղծագործես, հորինես, ինքդ վերածվես մանկան, չէ որ մանուկերի աշարհը շատ մեծ է, հեքիաթային։

Առաջին հայացքից հեշտ թվացող, բայց շատ պարտավորեցնող և պատասխանատու աշխատանք։ Իմ կարծիքով եթե յուրաքանչյուր մանկվարժ-դաստիրակ առաջնորդվի այս կետերի թեկուզ կիսով չափ կատարման, ապա կարող եմ ասել, որ մենք կրթում ու դադտիրակում ենք ճիշտ սերունդ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s