2_4տարեկանների նախակրթարան

Դեկտեմբեր ամսվա նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային պարտեզի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

30.11-4.12֊Ատամհատիկի շաբաթ

  • Համագործակցություն Աննա Օհանյանի հետ:
  • Սկսում ենք Ամանորյա օրացույցի պատրաստման աշխատանքները:
  • Պատրաստում ենք ատամ դիմակներ, նկարում ենք ուրախ ատամիկներ։
  • Ատամների խնամք, ինչն է օգտակար, ինչը վնասակար ատամների համար։ Բլբլում են քոլեջիկները:
  • Խաղ՝ ինչպես մաքրել ատամները։

7.12-11.12֊ Այլընտրանքային նկարչության և տեխնոլոգիական աշխատանքների շաբաթ։

e07c077f98fc85f1d1807ad7fa986de22147335840327987094.jpg
bfd45df98914e285c9f486691070e6623266023343109680211.jpg
c885f3507136b9828436d8bc4e3702e64822350997799721218.jpg
ddda9f833b97c6394f1a986db823da2d4876013419353924899.jpg
12d802ed0ee7b85f9414be463dbec8828333330669593789651.jpg
20201129_2127092307079685359630369.jpg
20201129_2127222905227011514741053.jpg
20201129_2128309010052209566152003.jpg
  • Փայտից տոնածառի խաղալիքներ
  • Բացիկներ
  • Ամանորյա նվեր փոքրիկ թաղարներ
  • Գեղեցիկ մոմակալներ:

14.12-18.12 ֊Ամանորյա խոհանոցային գործունեության շաբաթ։

20191219_15042616801643303650169225997785537184599745.jpg
snegoviki3023667322772836078.jpg
4-3343791219250358345.jpg
snowman_vkusnoeda3777475773794279393.jpg
  • Աղանձ
  • Ամանորյա աղցաններ
  • Պասուց տոլմա
  • Ամանորյա թխվածքաբլիթներ
  • Ընկույզով սուջուխ:

21.12-25.12- Ծիսական ամանորյա շաբաթ:

gata23525774547516749747.jpg
screenshot_20201129-231411_chrome4665657498199221235.jpg
screenshot_20201129-230914_youtube7020294533932954315.jpg
screenshot_20201129-230838_youtube149527304227763098.jpg
  • Չարխափան
  • Ամանորյա բարեմաղթանքների ծիսական ծառ
  • Թխում ենք ասիլ վասիլ թխվածքաբլիթներ,կոճակով գաթա:
  • Նամակ Ձմեռ պապիկին:

Ամսվա մեջ նախատեսվում է նաև ծնողական հավաք:

Ամսվա ընթացքում կձևավորենք խմբասենյակը:

Ամսվա երգեր՝ Փաթ-փաթ փաթիլներ…»,«Համով-հոտով տոնածառ», «Տոնածառ ջան տոնածառ», «Հաց կթխեմ գարի ա»,«Բասեն բարի»«Զար զնգը»

Ամսվա բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, «Արի-արի ձմեռ պապի»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s