- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
- Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին։- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00-Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Բնագիտական գործունեություն՝
- ցորենի հատիկների ուսումնասիրություն( ցորենը թրջել, թողնել սենյակում և ուսումնասիրել ընթացքը)
- ժպտացող փուչիկ (շշի մեջ լցնել քացախ, վրան ավելացնել սոդա։ Քացախի և սոդայի խառնվելուց շշի վրայի փուչիկը կսկսեց փչվել)
Տեխնոլոգիա՝
- շնչառական խաղ՝ Աշնանային քամի,
- Տաք թեյ,
- Մարդուկների հագուստ։
Այլընտրանքայիննկարչություն՝
- աղանկարչություն,
- հատիկներով նկարչություն
Երգեր՝
- «5էծ ունեմ ուլերով»,
- «Ջաղացը մանի, մանի»,
- «Հոպ թռի, հոպ_հոպ թռի》
Հեքիաթ֊ներկայացում.
- 《Սևուկ ուլիկը》
- «Ճամփորդները»
Աղայանականշարք՝«Սագիկ», «Կռունկներ»:
Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
Ազգայինխաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
Բակայինխաղեր՝ պահմտոցի, պարան քաշոցի, բռնոցի։
Նոյեմբեր 2020
Արտակարգ աշնանային պարտեզ
Նոյեմբերի՝ 9-13. Արտակարգ Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը
Դաստիարակների սեմինարներ
- Նոյեմբեր 16 գինեգործություն.«Գինու և խաղողի» լաբորատորիա
- Նոյեմբեր 19 պարուսուցում (ֆիզիկական միջավայրում)
- Դաստիարակների հետ առցանց քննարկում-ամփոփում.
հոկտեմբեր ամսվա հաշվետվություն,
նոյեմբեր ամսվա նախագծերի քննարկում,
նոր ընդունված սաների գրանցում,
մանկավարժական հոդվածների հրապարակում:
Նախագծեր՝
- «Շրջիկ թատրոն», հեքիաթասաց դաստիարակներ, սաներ, տատիկներ:
- «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները:
- «Գեղարվեստը նախակրթարանում», ցուցահանդես-վաճառք-համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի Համահայկական հիմնադրամին:
- Նոյեմբերի 17-ին, ժամը` 11:00-12:00. Մարզատոն (հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի, լանջերի հաղթահարում)
- Թթվահամտես, հարիսայի ծես
- «Խաղաղությո՛ւն, կենա՜ցդ, մեր քաշած գինով», ընտանեկան ֆլեշմոբ
Երկուշաբթի՝ Կավագործունեություն։Այս անգամ պատրաստելու ենք 《Սևուկ ուլիկը》 հեքիաթի հերոսներին։ Իրականացվող տեխնոլոգիական աշխատանքի ընթացքում ամրապնդելու ենք հեքիաթը։
Երեքշաբթի՝ Պատրաստելու ենք 《Սևուկ ուլիկի》Հեքիաթ գոգնոցը։
Չորեքշաբթի՝ Բնագիտական փորձ՝ ուսումնասիրելու ենք ցորենը։
Հինգշաբթի՝ Երգուսուցում, սովորում ենք «5էծ ունեմ ուլերով», «Ջաղացը մանի, մանի» երգերը, օրը շարունակում ենք բակակային խաղերով, վազքով, ցատկով։
Ուրբաթ՝ Հարիսայի ծեսին ընդառաջ պատրաստելու ենք խնոցի՝ Ձցում։