Без рубрики

Նոյեմբերի 13_19 աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Բնագիտական գործունեություն՝

  • գունավոր հրաբուխ(թափանցիկ բաժակի մեջ լցնել ձիթայուղ և ջուր, ավելացնել գունանյութ և ցանկացած шипучка դեղահաբ)
  • ժպտացող փուչիկ (շշի մեջ լցնել քացախ, վրան ավելացնել սոդա։ Քացախի և սոդայի խառնվելուց շշի վրայի փուչիկը կսկսեց փչվել)

Տեխնոլոգիա՝

  • շնչառական խաղ՝ Աշնանային քամի,
  • Տաք թեյ,
  • Մարդուկների հագուստ։

Այլընտրանքայիննկարչություն՝

  • աղանկարչություն,
  • գրտնականկարչություն

Երգեր՝

  • «5էծ ունեմ ուլերով»,
  • «Ջաղացը մանի, մանի»,
  • «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» ,
  • «Քուրիկ Զիզի»,

Հեքիաթ֊ներկայացում.

  • «Պապն ու շաղգամը»,
  • «Ճամփորդները»

Աղայանականշարք՝«Սագիկ», «Կռունկներ»:
Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
Ազգայինխաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
Բակայինխաղեր՝ պահմտոցի, պարան քաշոցի, բռնոցի։

Նոյեմբեր 2020
Արտակարգ աշնանային պարտեզ

Նոյեմբերի՝ 9-13. Արտակարգ Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը

Դաստիարակների սեմինարներ

Նախագծեր՝

  • «Շրջիկ թատրոն», հեքիաթասաց դաստիարակներ, սաներ, տատիկներ:
  • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները:
  • «Գեղարվեստը նախակրթարանում», ցուցահանդես-վաճառք-համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի Համահայկական հիմնադրամին:
  • Նոյեմբերի 12-ին, ժամը` 11:00-12:00. Մարզատոն (հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի, լանջերի հաղթահարում):
  • Նոյեմբերի 13, ժամը` 11:00-12:00. Նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ:
  • Թթվահամտես, հարիսայի ծես` հաղթանակի, շարունակականության խորհրդանիշ
  • «Խաղաղությո՛ւն, կենա՜ցդ, մեր քաշած գինով», ընտանեկան ֆլեշմոբ

Երկուշաբթի՝ շարունակում ենք հարստացնել մեր «Շրջիկ թատրոն»֊ը։ Այս անգամ պատրաստելու ենք «Ճամփորդները» հեքիաթի գոգնոցն ու հերոսներին։ Իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք, ընթացքում ամրապնդելու ենք հեքիաթը։

Երեքշաբթի՝ երեխաների հետ ձևավորում, նկարում ենք թթվի փոքրիկ տարաները, պատրաստում ենք պիտակներ։ Պատրաստվում ենք ցուցահանդես֊վաճառքի, ստացված ողջ հասույթը կտրամադրվի Համահայկական հիմնադրամին:

Չորեքշաբթի՝ «Իմ սեբաստացի ընտանիքը»՝ երեխաները տանը պատրաստում են գեղեցիկ թաղարներ, ընթացքում պատմում են իրենց ընտանիքի ու նախակրթարանի մասին, իսկ մենք խմբասենյակում տնկում ենք նախապես ջրի մեջ դրված, արմատակալված ծաղիկների կտրոնները։

Հինգշաբթի՝ Երգուսուցում, սովորում ենք «5էծ ունեմ ուլերով», «Ջաղացը մանի, մանի» երգերը, օրը շարունակում ենք հեծանվավարությամբ, վազքով, ցատկով։ Հաշվում ենք, թե միջանցի մի ծայրից մյուսը՝ քանի քայլով կամ ցատկով ենք անցնում։

Ուրբաթ՝ շաբաթն ամփոփում ենք գաթաթխիկով։ Մեզ օգնության են հասնում մայրիկ֊տատիկները և թխում ամենահամեղ ու անուշաբույր գաթան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s