Նախագծեր

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝ գունավոր հրաբուխ,
  • Տեխնոլոգիա՝ շնչառական խաղ՝ Աշնանային քամի, Տաք թեյ, Մարդուկների հագուստ։
  • Այլընտրանքայիննկարչություն… , աղանկարչություն, գրտնականկարչություն
  • Երգեր՝«5 էծ ունեմ ուլերով», «Ջաղացը մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Քուրիկ Զիզի»,
  • Հեքիաթ֊ներկայացում«Աքաղաղն ու կտուրը», «Բզեզ»
  • Աղայանականշարք՝ «Սագիկ», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգայինխաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
  • Բակայինխաղեր՝ պահմտոցի, պարան քաշոցի, բռնոցի։

Նախագծեր`

  • Աշնանային արտակարգ պարտեզ
  • Հոկտեմբերի 19 -ից նոյեմբերի 6`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ:
  • Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3`«Թթուդրիկի ծես»:
  • Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6` «Խնկոյանական օրեր»:
  • Նոյեմբերի 2-6` «Ռոդարիական օրեր»:
  • Նոյեմբերի 9-16՝ Նախագծային ուսուցման ստուգատես, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը:

Նոյեմբերյան նախագծեր և ծեսեր`

  • «Հարիսայի ծես»
  • «Խմոր հունցեմ, գունդ սարքեմ» նախագծին
  • «Իմ սեբաստացի ընտանիքը» նախագիծ
  • «Բարի լույս» ընտանեկան նախագիծ
  • «Հին շոր, կոշիկ, իրեր»Ռոդարի

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ պարուսուցում և գինեգործություն:
  • Նոյեմբեր 2, 9, 16, 23, 30 Գինեգործություն
  • Նոյեմբեր 5, 12, 19, 26 Պարուսուցում
  • Նոյեմբերի 7֊ին նախատեսվում է ծնողական ակումբ-սեմինարներ։

02.11֊ 06.11

Շաբաթը ռոդարիական է, մայրիկ֊հայրիկի հագուստներից ստեղծելու ենք թատերական անկյուն, ստեղծում ենք շրջիկ թատրոն, կերպարներ, ներկայացումներ։ Իրականացնում ենք այլընտրանքային նկարչություն։ Շաբաթն ամփոփում ենք ծնողական սեմինարով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s