
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
- Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
- Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները: - 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային լողափ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Բնագիտական գործունեություն՝ գունավոր հրաբուխ,
- Տեխնոլոգիա՝ շնչառական խաղ՝ Աշնանային քամի, Տաք թեյ, Մարդուկների հագուստ։
- Այլընտրանքայիննկարչություն… , աղանկարչություն, գրտնականկարչություն
- Երգեր՝«5 էծ ունեմ ուլերով», «Ջաղացը մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Քուրիկ Զիզի»,
- Հեքիաթ֊ներկայացում. «Աքաղաղն ու կտուրը», «Բզեզ»
- Աղայանականշարք՝ «Սագիկ», «Կռունկներ»:
- Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
- Ազգայինխաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
- Բակայինխաղեր՝ պահմտոցի, պարան քաշոցի, բռնոցի։
Նախագծեր`
- Աշնանային արտակարգ պարտեզ
- Հոկտեմբերի 19 -ից նոյեմբերի 6`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ:
- Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3`«Թթուդրիկի ծես»:
- Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6` «Խնկոյանական օրեր»:
- Նոյեմբերի 2-6` «Ռոդարիական օրեր»:
- Նոյեմբերի 9-16՝ Նախագծային ուսուցման ստուգատես, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը:
Նոյեմբերյան նախագծեր և ծեսեր`
- «Հարիսայի ծես»
- «Խմոր հունցեմ, գունդ սարքեմ» նախագծին
- «Իմ սեբաստացի ընտանիքը» նախագիծ
- «Բարի լույս» ընտանեկան նախագիծ
- «Հին շոր, կոշիկ, իրեր»Ռոդարի
Սեմինար-պարապմունքներ
- 13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ պարուսուցում և գինեգործություն:
- Նոյեմբեր 2, 9, 16, 23, 30 Գինեգործություն
- Նոյեմբեր 5, 12, 19, 26 Պարուսուցում
- Նոյեմբերի 7֊ին նախատեսվում է ծնողական ակումբ-սեմինարներ։
02.11֊ 06.11
Շաբաթը ռոդարիական է, մայրիկ֊հայրիկի հագուստներից ստեղծելու ենք թատերական անկյուն՝ բարձեր, կերպարներ, ներկայացումներ։