Նախագծեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ ,« Տատիկ զալուր կմաղե», «Ջաղացս մանի֊մանի», «Հինգ էծ ունեմ»
  • Հեքիաթ-ներկայացում. Հ. Թումանյան «Ծիտը», Աթաբեկ Խնկոյան «Պապն ու շաղգամը»Ջ. Ռոդարի «Ալիսա գլդորիկ»

Նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը

01.10֊ 2.10

Հինգշաբթի֊ պատրաստում ենք պլաստիլին։ Անհրաժեշտ է՝ մեկ չափ աղ, մեկ չափ ալյուր, կես չափ ջուր, կես չափ ձիթայուղ, կերակրի գունանյութ։

Ուրբաթ֊ Սովորումենք օգտվել մկրատից։ Երեխանեը փորձում են մանր կտրտել գունավոր թղթերը, զարգացնում մատերի մկանները, մոտերիկան, սովորում են մկրատով աշխատել։

05.10֊ 09.10

Երկուշաբթի՝Բարձունքի հաղթահարում կրթահամալիրի լանջերին։

Երեքշաբթի՝Մատիկաթատրոն՝ ներկայացնում ենք Հ. Թումանյանի ,,Ծիտը,, հեքիաթը

Չորեքշաբթի՝Պատրաստում ենք թաղար, տնկում ենք սոխ և սխտոր։ Ե՛վ հետևում ենք աճին, և՛ պաշտպանվում աշնանային վիրուսներից։

Երգուսուցում՝ երգում ենք Կոմիտասի մանկական երգերը

Հինգշաբթի՝Բնագիտական փորձ՝ սոդայով, մածունով և գույներով

Ուրբաթ՝Պատրաստում ենք գոգնոց֊թատրոն։

12.10 ֊ 16.10

Երկուշաբթի՝Ռոդարիական֊մարզական զվարճալի խաղեր։

Երեքշաբթի՝Այլընտրանքային նկարչություն՝ տերևներով և ճյուղերով

Չորեքշաբթի՝ Շնչառական խաղ՝ աշնանային քամի։

Երգուսուցում՝ սկսում ենք սովորել ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Հինգշաբթի՝Ուրախ խոհանոց՝ ուսումնասիրում ենք մրգեր֊բանջարեղենները, պատրաստում ուրախ կերպարներ

Ուրբաթ՝Բաղը քաղինքխաղողը տարանք։

Պարտեզիկների հետ իրականացնում ենք խաղող ճզմելու, չամիչ պատրաստելու գործունեություններ։

19.10 ֊ 23.10

Երկուշաբթի՝Այլընտրանքային նկարչություն՝ քոլեջիկները նկարում են մեկը մյուսի թիկունքին ամրացրած թղթի վրա

Երեքշաբթի՝Ջ. Ռոդարի ,,Ալիսա գլդորիկ,,, երեխաների հետ ստեղծում ենք հետաքրքիր խաղ

Չորեքշաբթի՝Կավագործություն՝ կավի վրա փոխանցում ենք տերևների, աշնանային ծաղիկների ձևը, ընթացքում երգում Կոմիտասի երգերը

Երգուսուցում ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Հինգշաբթի՝Կերակրում ենք քոլեջի կնդանիներին, խնամում բույսերը

Ուրբաթ՝Այց քոլեջի մոտ գտնվող լավաշի արտադրամաս։

26.10֊30.10

Երկուշաբթի՝Թթուդրիկ

Երեքշաբթի՝Մատիկաթատրոն՝ Պապն ու շաղգամը

Չորեքշաբթի,, Բարի լույս ագարակ,,, Լավաշթխիկ

Հինգշաբթի՝Մարզական քոլեջիկներ, Երգուսուցում ,,Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Ուրբաթ՝ Խոշորացույցով ուսումնասիրում ենք մեր խմբի մեծ թաղարի մեջ աճած սոխ֊սխտորը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s