
Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ։
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։
- Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
- Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները: - 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային լողափ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Բնագիտական գործունեություն- սերմնահավաք, սերմերի ընտրում, փաթեթավորում, պահեստավորում, սերմնացան։
- Տեխնոլոգիա֊ «Ծիտը» հեքիաթի մատիկաթատրոնի ստեղծում։ Շնչառական խաղ՝ գորտիկի լեզու, նավակ, ձեռքի մատեր։ Ինքնաշեն խաղալիք՝ վարսահարդար, մատնայարդար։ Կավագործություն։
- Այլընտրանքային նկարչություն֊ սպունգով, մատիկներով, տերևներով, գլաքարերով։
- Երգեր՝ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
- Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»
- Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
- Ճվիկներ`_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
(Վերջում աշտարակը քանդում են ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ խաղացողներից ծոցը).
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցիկը:Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ: - Ազգային խաղիկներ`– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ`սար հանեմ:
– Խնոցին հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
– Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:Խնոցի, հարոցի
Թանը հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տվեցի ԿԱՄ~
Չտվեցի, գլխին դմփեցի:Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
- Բակային խաղեր`….
- Լողափնյա մարզական խաղեր`…
Ըստ դպրոցների.
Սեպտեմբերի 1-30
- Արևելյան դպրոց
Հասմիկ Հարությունյան - Արևմտյան դպրոց
Աննա Հայրոյան և Արևիկ Ուզունյան
Մարգարիտա Հեքիմյան և Մարիանա Դարբինյան - Հարավային դպրոց
Լիլիթ Առաքելյան
Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան - Հյուսիսային դպրոց
Գոհար Հարությունյան և Արմինե Եղիազարյան
Լուսինե Հովհաննիսյան - Քոլեջ
Հասմիկ Նազարյան և Անի Մարտիրոսյան
Էմմա Տերտերյան և Իրինա Սարգսյան
Անի Գրիգորյան և Մարիամ Պետրոսյան
Էլյա Գրիգորյան և Վարդ Օսիպովա
Նախագծեր`
- Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
- Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
- Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
- Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես
- Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
- Սեպտեմբերի 14-30` «Կոմիտասյան օրեր»:
- Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
- Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»
- Ռադիո
Սեմինար-պարապմունքներ
- 13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ բլոգավարություն:
- Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը