Այսօր անցկացրեցինք շատ հետաքրքիր, ուրախ, մարզական օր։ Առավոտյան մարմնամարզությունից, միջավայրի խնամքից հետո քայլեցինք դեպի Մայր դպրոց՝ թենիս խաղալու։ Այստեղ ընկեր Հասմիկը ճամբարականներին օգնեց թենիս խաղալ։ Վերադարձից հետո լողացինք, շախմատ խաղացինք, նկարեցինք։ Շատ հետաքրքիր օր էր։