Պատասխանատու`Արմենուհի Ամիրյան
Տևողությունը `երկու ամիս
Նպատակը`զարգացնել
- համագործակցելու կարողությունը
- որոշումների կայացման հմտությունը
- շփման կարողությունը
- հուզական բանականությունը
- վստահությունը
- խոստումները պահելու ունակությունը
- հոգատարություն ցուցաբերելու հմտությունը
- արագ կողմնորոշվելու կարողությունը
- Դերերը հերթով փոփոխելով խաղում են երկուական մասնակից:Մասնակիցներից մեկը մյուսի հետ խոսում է հեռախոսով: Երեխաներից մեկը սկզբում բարևում է մյուս երեխային, իսկ հետո հարցնում է. «Դու այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Ինչո՞ւ»:
- Երեխաներից մեկը շրջվում է ու կանգնում մեջքով դեպի խումբը: Նա անտառում է և կորել է: Մյուսները հերթով կանչում են նրան. «Ա~ո~ւ»: Կորածը պետք է գուշակի, թե ով է իրեն կանչում, ով է, որ իր մասին հոգ է տանում:
- -Լինում է, չի լինում, մի նապաստակ: Նա շատ լավ է ապրում, ունի սիրելի հայրիկ, մայրիկ, եղբայր, քույրիկ, տատիկ և պապիկ: Միայն մի բան կա, որը նրան տխրեցնում է: Նա ինչ-որ բանից շատ է վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է վախենում նապաստակը (երեխաները հերթով պատասխանում են հարցին):Եվ այսպես, նապաստակը վախենում է… (երեխաներն ասել էին, օրինակ, աղվեսից, գայլից, արջից…):Հետո երեխաներին առաջարկում են շարունակել պատմությունը, հորինել, թե ինչ է պատահում նապաստակին, ինչպե՞ս է լինում, որ նա այլևս չի վախենում: Երեխաները հորինում են իրենց պատմությունները
- Երեխաները շարք են կանգնում, վերջի մասնակիցը նկարում է իր առջև կանգնած մասնակցի մեջքին (թղթի վրա) ,նա էլ փորձում է նույնը պատկերել իր առջև կանգնած մասնակցի մեջքին և այդպես մինչև ամենասկզբի մասնակիցը:Վերջում հետաքրքիր է տեսնել մասնակիցները ճիշտ են կողմնորովել թե ոչ:
- Երեխաները փորձում են փուչիկի օգնությամբ ստվարաթղթե բաժակները դնել մեկը մյուսի մեջ
- Խաղում ենք 《Ալեաս》։