Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Տևողությունը՝ մեկ ամիս
Նպատակը`
- Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
- Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
- Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում.
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք),
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ), թղթեր, ջրաներկ, վրձին, տեսախցիկ, գուաշ, գունավոր թղթեր, պլաստիլին, ինչպես նաև (կտորներ, կոճակներ, ժապավեններ…) :
Ծիսական ,ազգային,բակային խաղեր
Հիմնական թեմաները՝
- Ես
- Իմ ընտանիքը
- Իմ բակը
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մայրենի լեզու
- Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները հնարավորություն կստանան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից: Տանը ծնողների հետ պատրաստել տիկնիկներ:
- Պատմել իր ընտանիքի, իր ընկերոջ մասին:
- Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
- Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:
Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
Նկարել Paint նկարչական ծրագրով
Ջրաներկով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իրենց ձեռքը (թաթիկանկար): Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ
Նախագծի արդյունքում՝
- Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
- Սովորում է աշխատել ծրագրով, տարբեր առարկաներին տիրապետելով
- Զարգանում է տրամաբանությունը:
Արդյունքները կլուսաբանվեն բլոգում: