Այսօր երկարացված օրվա ժամին մենք պատրաստեցինք ավանդական ամանորյա կլոր գաթա։ Գաթայի մեջ կոճակ էինք դրել և հայկական ավանդության համաձայն՝ ում բաժնից, որ դուրս գար կոճակը, գալիք 2020 թվականը հաջողակ կլինի նրա համար։ Մենք կտրեցինք և բաժանեցինք գաթան երեխաների միջև։ Կոճակը դուրս եկավ Սադոյան Միքայելի բաժնից։ Երեխաներին շատ դուր եկավ իրենց իսկ կողմից պատրաստած ավանդական կլոր գաթան։