Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցեր՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Նախագծի նպատակը՝
- Նվազեցնել աղբի առաջացումը
- Պարարտացնել հողը
- Սովորողների մեջ սերմանել «աղբի տեսակավորում» հասկացությունը
- Սերմանել սեր և հոգատարություն շրջակա միջավայրի նկաատմամբ
Նախագծի նկարագրություն՝
Օրվա վերջում սովորողների հետ սննդի մնացորդները, որոնք չեն ուտում շներն ու ծովախոզուկները լցնում ենք այգում փորված փոսի մեջ և հողով ծածկում։
Ընթացքը՝
Երկարացված օրվա ճամբարականները փորում են փոսը համապատասխան վայրում և բերում են դույլով կամ պատգարակով հող։ Այնուհետև սննդի մնացորդները լցնում ենք փոսի մեջ և ծածկում հողով։
Անհրաժեշտ պարագաներ՝ պատգարակ, սուր և տափակ բահեր, հող, ձեռնոցներ։
Արդյունքը՝ օրվա աշխատանքները լուսանկարել, տեսաձայնագրել, լուսաբանել և տարվա վերջում արդյունքը ներկայացնել Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին։
Նախագիծիը՝ Նարինե Պողոսյանի բլոգից